News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
Տեսնել լրահոսը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը այսօր Ազգային ժողովի նիստի ընթացքում անդրադարձավ ընդդիմադիր պատգամավորների կողմից Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասին արված հայտարարություններին։

«Քիչ առաջ ԱԺ ամբիոնից ելույթ ունեցան Սրբազան շարժման առաջամարտիկներ ու սա ամենացցուն բանն է, որ կարելի է հասկանալ «սրբազան» բառի օգտագործման կոնտեքստի մասին։ Ինչքանո՞վ են այս մարդիկ Սրբազան շարժման առաջամարտիկներ կամ ինչքանո՞վ կապ ունեն սրբազանության հետ»,-ասաց նա:

Այնուհետեւ դիմելով «Հայաստան» խմբակցության պտգամավոր Արթուր Խաչատրյանին, Ալեքսանյանն ասաց. «Պարո՛ն Խաչատրյան, այն, ինչ այս օրերին փորձում եք գեներացնել հանրային դաշտում, ուղղակի ծիծաղելի է։ Ազգային ժողովի պատգամավոր եք, 130 տարվա կուսակցություն եք, 2023 թվականին ռուսական պրոպագանդիստ կիսահայկական ազգանունով ասել է՝ Բագրատ Սրբազանը պետք է լինի վարչապետի թեկնածու, վերցրել եք էդ մարդուն, տարել սարքել եք, եկել մեզ էլ ստեղից համոզում եք, որ սա զուտ հայկական է և սրբազան։ Յա, լո՞ւրջ եք ասում։ Անունը դրել են Սրբազան շարժում, այդ շարժման առաջնորդ Սրբազանը երեսով է տալիս իր աջը համբուրելը։ Էս չե՞ք, ժողովուրդ ջան», - ասաց նա։

Վերջինս հորդորեց խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորներին մեկ օր առանց թիկնապահների դուրս գալ ժողովրդի մեջ․ «Ասում եք՝ ժողովրդի կողմից արհամարված եք։ Լո՞ւրջ եք ասում, մե՞նք եք արհամարհված: Մի օր առանց թիկնապահի դուրս եկեք փողոց, մի հատ փորձեք, այնքան հետաքրքիր կլինի ձեզ համար։ Մի օր դուրս եկաք մետրո, տեսանք՝ ինչ տեղի ունեցավ, բա որ ավելի հաճախ դուրս գաք ի՞նչ տեղի կունենա»,- ասաց Վահագն Ալեքսանյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ