News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

ՄԻՊ առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի անդամները մայիսի 20-ին հյուրընկալվել են Ազգային ժողովում:

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, ԱԺ պատգամավորներ, ինչպես նաև ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները:

Խորհրդի անդամները ներկայացրել են իրենց գործունեության առաջնահերթություններն ու ուղղությունները, անդրադարձել երեխաների իրավունքների,  այլընտրանքային խնամքի տրամադրման, հաշմանդամություն ունեցող երեխաների համար մատչելի միջավայրի ապահովման, դպրոցներում բուլինգի կանխարգելման, բացահայտման և արձագանքման հետ կապված խնդիրներին:

Այցի շրջանակներում խորհրդի անդամները շրջել են ԱԺ գրադարանի և թանգարանի տարածքներով, ծանոթացել Ազգային ժողովի շենքի պատմությանը։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորում է երեխաների և երիտասարդների ակտիվ մասնակցությունն իրենց իրավունքների պաշտպանության և որոշումների կայացման գործընթացում:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ