News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ, ԱՄՆ թմրանյութերի դեմ պայքարի և իրավապահ հարցերով միջազգային բյուրոյի քարտուղարի տեղակալ Բրենդոն Յոդերին, որին ուղեկցել են ԱՄՆ թմրանյութերի դեմ պայքարի և իրավապահ հարցերով միջազգային բյուրոյի Հայաստանի, Վրաստանի, Մոլդովայի թիմի ղեկավար Մարի Կուրթը և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության (ԹԻՀ) գրասենյակի տնօրեն Ալեքսիս Հաֆտվանին։

ՀՀ ՔԿ-ից NEWS.am-ին  տեղեկացնում են, որ ողջունելով հյուրերին՝ Արգիշտի Քյարամյանը բարձր է գնահատել ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան, մասնավորապես՝ ԹԻՀ գրասենյակի միջև ծավալված համագործակցությունը։ Դրա շրջանակներում իրականացված վերապատրաստման ծրագրերը դրական մեծ ազդեցություն են ունեցել ՀՀ ՔԿ մարդկային ռեսուրսների մասնագիտական զարգացման վրա, իսկ ցուցաբերված տեխնիկական, ծրագրային, մեթոդական աջակցությունը նպաստել է քննչական մարմնի գործունեության շարունակական լավարկմանը։ ԱՄՆ իրավապահ մարմինների հետ գործակցության սերտացման տեսանկյունից ընդգծելով մեկ տարվա ընթացքում ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության հետ ստորագրված համագործակցության հուշագրերի կարևոր նշանակությունը՝ Քյարամյանը վերահաստատել է համագործակցությունն ավելի խորացնելու՝ Քննչական կոմիտեի պատրաստակամությունը։

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրենդոն Յոդերը ևս բարձր է գնահատել փոխվստահության, համագործակցության մակարդակն ու որակը։ Նա ողջունել է պրոֆեսիոնալիզմի և արդյունավետության բարձրացմանը, ներուժի արդիականացմանը և ինստիտուցիոն հզորացմանը միտված՝ ՀՀ քննչական կոմիտեում իրականացվող բարեփոխումները։ Յոդերը նաև նշել է, որ այդ ուղղություններով, ՀՀ քննչական կոմիտեի կարիքների հիման վրա, փոխգործակցության ընդլայնման նոր հնարավորություններ կան։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ՔԿ կարողությունների զարգացմանը, ինչպես նաև անդրազգային բնույթի առանձին հանցագործությունների, մասնավորապես՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կիբեռհանցագործությունների, փողերի լվացման, և գենդերային հիմքով բռնությունների դեմ քրեաիրավական պայքարի արդյունավետության բարձրացմանն ուղղված հնարավորությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Միասին մենք ձգտում ենք նպաստել տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը. Վերմա
Ջերմ և արդյունավետ հանդիպում ունեցա համախոհ գործընկեր դիվանագետների…
ԱՄՆ կոնգրեսականներն առաջարկել են 100,000,000 դոլարով ավելացնել Հայաստանի ֆինանսավորումը
ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Փալոնը (դեմոկրատ) և Ներկայացուցիչների պալատի անդամ Նիքոլ…  
ԱՄՆ պատրաստակամ է ամրապնդելու համագործակցությունը ՀՀ հետ. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը՝ Փաշինյանին
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմային....
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմայի հետ
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև բազմաշերտ համագործակցության խթանման վերաբերյալ հարցեր...
Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով տեղակալ Ռիչարդ Վերմային
Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ գործընկերության օրակարգի ընդլայնման հարցեր, ինչպես նաև...
Մենք ցանկանում ենք ամրապնդել տնտեսական կապերը ՀՀ հետ առևտրի ու ներդրումների միջոցով․ Սառա Մորգենթաու
Հայաստանի հետ հարաբերություններում մենք ձգտում ենք նոր տնտեսական…
Ամենաշատ