News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

Մայիս ամսվա ընթացքում ՆԳՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության և ենթակա ստորաբաժանումների կողմից Արարատ համայնքի թիվ 4 և Մասիս համայնքի Ջրահովիտ բնակավայրի մանկապարտեզներում կազմակերպվել և անց են կացվել «Հրդեհաշիջման կազմակերպումն ու իրականացումը նախադպրոցական հաստատություններում», իսկ Շաղափ բնակավայրի միջնակարգ դպրոցում՝ «Հրդեհաշիջման կազմակերպումն ու իրականացումը ուսումնական հաստատություններում» թեմաներով հատուկ տակտիկական ուսումնավարժություններ։

Ուսումնավարժությունների նպատակն էր.

  • Օժանդակել հերթափոխի պետերի մարտավարական մտածելակերպի զարգացմանը, նպաստել հրդեհների ժամանակ ուժերի և միջոցների ղեկավարման ունակությունների կատարելագործմանը.
  • Ստուգել մարտական հաշվարկի պատրաստվածության վիճակն իրենց առջև դրված հրշեջ մարտավարական խնդիրների լուծման ուղղությամբ.
  • Կատարելագործել հերթափոխի պետերի գործնական ունակությունները բացազատման ժամանակ:

Ուսումնավարժություններին մասնակցել են Արարատի, Մասիսի և Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։

Պայմանական դեպքի վայրում հրդեհաշիջման ղեկավարների հրամաններով կատարվել են պայմանական հրդեհի հետախուզում, իրավիճակի գնահատում, ուժերի և միջոցների տեղաբաշխում, ինչպես նաև իրականացվել են պայմանական հրդեհաշիջման աշխատանքներ:

Ամփոփելով արդյունքները՝ նշվել են ուսումնավարժությունների ժամանակ տեղ գտած թերությունները և տրվել հանձնարարականներ վերջիններիս վերացման ուղղությամբ:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ