News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կնոջ՝ Ասմայի մոտ սուր միեոլոիդային լեյկոզ է հայտնաբերվել, վկայում է Սիրիայի նախագահի գրասենյակի հայտարարությունը։

«Այն բանից հետո, երբ առաջին տիկին Ասմա Ասադի մոտ հայտնաբերվել են (հիվանդության) մի քանի ախտանշաններ եւ կլինիկական նշաններ եւ կատարվել է բուժհետազոտությունների համալիր շարք, նրա մոտ ախտորոշվել է «սուր միելոիդային լեյկոզ»,- նշվել է հայտարարությունում։

Նշվել է, որ առաջին տիկինը կպահպանի «համապատասխան սոցիալական հեռավորություն» եւ բուժման պլանի շրջանակում ժամանակավորապես չի մասնակցի հանրային միջոցառումներին։

2018թ. օգոստոսին Ասմա Ասադի մոտ հայտնաբերվել էր կրծքի վաղ փուլի չարորակ ուռուցք։ 2019թ. հունվարի վերջին բժիշկները այն հեռացնելու հաջող վիրահատություն են կատարել։ 2019թ. օգոստոսին նախագահական պալատի գրասենյակը տեղեկացրել է, որ Ասմա Ասադը հաղթահարել է հիվանդությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ