News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Թե ՔՊ խմբակցությունը, թե քաղաքական թիմն առհասարակ, մշտապես քննարկում է ներքաղաքական իրավիճակը, արտաքին քաղաքական իրավիճակը: Այս մասին, այսօր՝ մայիսի 21-ին, Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:

«Չգիտեմ Ռոբերտ Քոչարյանի հերթական պայքարը սրբազան կոչելը ինչքանով է օգնում այդ պայքարին, բայց անձամբ ես խորհուրդ կտամ Ռոբերտ Քոչարյանի պայքարը սրբազան չանվանել, դա ավելի շատ այս ամեն ինչը կոմիկ դաշտ է տեղափոխում յս ամեն ինչը»,-ասաց նա:

Հարցին՝ փաստեր ունի՞ այդ մասին, պատգամավորն ասաց․ «Եթե Ռոբերտ Քոչարյանի ամբողջ խմբակցությունը կանգնած է ձեր նշած մարդու կողքը, դա բավարար փաստ չէ, ապա ես չգիտեմ, թե որն է բավարար քաղաքական փաստ»,- ասաց Ալեքսանյանը:

Դիտարկմանը, թե 40-ից ավել ուժ է միացել շարժմանը, նա արձագանքեց. «Եթե ասում եք 40 քաղաքական ուժ, հիմա 7-8 լրագրող եք, խնդրում եմ այդ 40-ից 20-ի անունը գոնե տվեք, եթե այդ քաղաքական ուժերը իրենք իրենցով լուրջ միավոր են»:

Լրագրողները ի թիվս մի շարք կուսակցությունների նշեցին նաև ՀԱԿ-ի անունը, ինչին արձագանքելով՝ Ալեքսանյանն ասաց․ «Դե ՀԱԿ-ը նոր չէ, որ Ռոբերտ Քոչարյանի հետ քաղաքական կոալիցիա կազմելու մտքեր ունի, Լևոն Տեր -Պետրոսյանն էլ դրա մասին հանրային հայտարարել է»։

Դիտարկմանը, թե Բագրատ Սրբազանին իշխանության ներկայացուցիչները ՌԴ գործակալ են անվանում, Ալեքսայնանն արձագանքեց. «Ես երբեք չեմ ասել, որ որևէ մեկը ՌԴ գործակալ է, շատ դեպքերում՝ ձեր նշած քաղաքական ուժերի ներկայացուցիչներին ազդեցության գործակալներ գուցե անվանած լինեմ, բայց Վազգեն Գալստանյանին չեմ անվանել: Բայց չգիտեմ, թե դուք ինչու եք փորձում հակադրել ՌԴ գործակալ լինելը՝ Ռոբերտ Քոչարյանի հետ: Իմ համեստ կարծիքով այդ ամեն ինչը այդքան ուղիղ հակադրելի չեն»:

Խոսելով Բագրատ Սրբազանի հետ հանդիպելու ՔՊ խմբակցության պատրաստակամության մասին պատգամավորն ասաց, որ չի տեսնում անհրաժեշտ պատճառ այդ հանդիպումը կազմակերպելու համար. «Հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ Վազգեն Գալստանյանը չի խորշում, ու երեսով է  տալիս քաղաքական գործիչներին այն փաստը, որ երբ ինքը դեռ քաղաքական պրոցեսների մեջ չէր, մարդիկ որպես սրբազան իր աջն են համբուրել: Չեմ պատկերացնում այդ մարդու հետ հանդիպել, էլ չասած, որ մարդը գնում երեկոյան մի բան է խոսում, առավոտյան հերքում՝ ներողություն է խնդրում ու այդպես շարունակ»,- ասաց Ալեքսանյանը:

Հարցին՝ քաղաքական ճգնաժամ չկա՞, ՔՊ-ական պատգամավորն արձագանքեց. «Ի՞նչ քաղաքական ճգնաժամ, նույն ուժերը, որոնք 2021 թվականից պայքարում էին այս իշխանության համար, շարունակում են պայքարել այս իշխանության դեմ: Նույն Վազգեն Գալստանյանը՝ նույն Ռոբերտ Քոչարյանի միտինգներին առաջին անգամ չէ, որ ելույթ է ունենում: Կարծեմ 2022 թվականին նույն Քոչարյանի միտինգում՝ նույն մարդը մոտավորապես նույն բառապաշարով ելույթներ ունեցել է: Նոր բան այս ամեն ինչի մեջ ես չեմ տեսնում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ