News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

«Կանանց կենտրոն․ Շուշի» ՀԿ-ն վերջերս այց է կատարել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար Մասիս քաղաքում գործող կացարաներից մեկը։ Այցի արդյունքում արձանագրվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների ապահովման խնդիրներ։

Ստորև ներկայացնում ենք ՀԿ-ի հայտարարությունը.

«2023 թ․-ին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք մինչ օրս բախվում են արժանապատիվ կացարանով ապահովված լինելու խնդրին։

Կացարանի իրավունքը սերտորեն կապված է մարդու արժանապատավության, նրա հիմնարար իրավունքների և ազատությունների հետ։

Իրենց տները ստիպված լքած անձինք Հայաստանում հայտնվել են ծայրահեղ ծանր և արժանապատվության հետ անհամատեղելի պայմաններում։ Ոմանք գտել են  ժամանակավոր բնակարան, սակայն առավել խոցելի խմբերը մինչ այժմ բնակվում են պետական և ոչ պետական միջոցների հաշվին գործող կացարաններում։

Բռնի տեղահանված անձինք այսօր ստիպված են լինելու լքել այդ կացարանները՝ չունենալով ապրուստի միջոց և ապրելու տեղ։ 

Այսպես, Արարարատ մարզի Մասիս քաղաքի 4-րդ մանկապարտեզում ապաստան գտած Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանցից պահանջում են լքել կացարանը, քանի որ այն պետք է հիմնովին քանդվի և հետագայում շահագործվի որպես մանկապարտեզ։

2023 թ․ սեպտեմբերից մանկապարտեզը ծառայել է որպես ժամանակավոր կացարան բռնի տեղահանված անձանց համար, չնայած որ շենքը եղել է վթարային։

Մանկապարտեզում բնակվում է 29 անձ (15 ընտանիք), որոնցից 1-ն ունի հաշմանդամություն, 7-ը միայնակ են, 7-ը՝ տարեց և 4-ը՝ երեխա:

Պետությունը պարտավորություն ունի երաշխավորելու բռնի տեղահանված անձանց իրավունքները՝ ապրելու արժանապատիվ պայմաններում, օգտվելու կացարանից, որը կբավարարի անձի հիմնական և հատուկ կարիքները։

Առաջնահերթ պետք է հաշվի առնել բռնի տեղահանված անձանց հատուկ կարիքները, հատկապես կանանց և երեխանների, հաշմանդամություն ունեցող անձանց, տարեցների, ովքեր խոցելիության պատճառով բախվում են լրացուցիչ դժվարությունների և խոչընդոտների՝ ապահովելու իրենց կենսական պայմանները։

Նվազագույն կենսական պայմանների բացակայությունը կարող է խաթարել անձի ֆիզիկական և հոգեկան առողջությունը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կացության իրավունքը համարել է անձի ամենահիմնական կարիքը, ինչից զրկելը կարող է հանգեցնել մարդու արժանապատվության հետ անհամատեղելի վատթարացման վիճակի:

Հետևաբար, պահանջում ենք ՀՀ կառավարությունից ապահովել Արարարատ մարզի Մասիս քաղաքի 4-րդ մանկապարտեզում ժամանակավոր բնակություն հաստատած բռնի տեղահանված անձանց  անվտանգ և նրանց կարիքներին համապատասխան կացարանով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախցիները երեք պատերազմ են տեսել, դիմացել են ոչ թե երկու ժամ, ինչպես ասել է Փաշինյանը, այլ 32 տարի. Շահրամանյան
Յոթ տարեկանից բաղկացած ցանկացած արցախցի երեք…
Իմ հորդորն է ձեզ` մնալ, ապրել ու աշխատել Մարտունիում. Գեղարքունիքի մարզպետը՝ արցախցիներին
Մարտունի համայնքի բնակավայրերի համար, որոնք ընդգրկված են երրորդ գոտում, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքի յուրաքանչյուր անդամի...
Ուզում են ՀՀ-ում իշխանափոխություն անել, որ, ինչպես Ղարաբաղը հանձնեցին, այնպես էլ՝ Հայաստանը հանձնեն ՀԱՊԿ-ին. Փաշինյան
Մենք ասել ենք, որ ԼՂ հարցում մեր պատկերացումների նշաձողը պետք է իջեցնենք...
ԼՂ ինքնորոշում ու ԼՂ կարգավիճակ հասկացությունները նշանակել են, որ ԼՂ-ն պետք է լինի Ադրբեջանի կազմում. Նիկոլ Փաշինյան
Հայկական իրականության մեջ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշում հասկացությունը...
Մարդու իրավունքների աղաղակող խախտումներ COP 29-ը հյուրընկալող  Ադրբեջանում. The Guardian -ի անդրադարձը
Բրիտանական The Guardian  պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել COP 29-ին ընդառաջ Ադրբեջանում մարդու իրավունքների աղաղակող խախտումների...
2023-ի սեպտեմբերին Արցախում պայթյունից տուժածները դեռևս բուժվում են ՀՀ-ում. Առողջապահության նախարարություն
Տուժածները ինտենսիվ թերապիա են անցել արտասահմանյան կլինիկաներում...
Ամենաշատ