News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մայիսի 18-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի բաժնում անչափահասների գործերով բաժանմունքում ավագ տեսուչը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ անհայտ անձը Արարատ քաղաքի դպրոցներից մեկում աշակերտուհուն թմրամիջոց է հյուրասիրել, հաղորդում է Shamshyan.com-ը:

Պարզվել է, որ ավագ տեսուչի ստացած տեղեկությունը հավաստի է, և ոստիկանները նշված արարքը կատարելու կասկածանքով Արարատ քաղաքում հայտնաբերել են կասկածյալին և նրան բերման ենթարկել ոստիկանության Արարատի բաժին:

Պարզվել է, որ նա Արարատ քաղաքի դպրոցներից մեկում սովորող աշակերտուհուն կանեփի բույսից պատրաստված թմրամիջոց է հյուրասիրել, ասելով` «Եթե դա օգտագործես, քո համար ամեն ինչ լավ կլինի, քեզ լավ կզգաս, գիտելիքներիդ առաջադիմությունը կբարձրանա»:

Բարեբախտաբար երեխան չի օգտագործել այդ ամենը և նրա մայրը այն ներկայացրել է ոստիկաններին:

Պարզվել է, որ այնտեղ եղել է կանեփի բույսից պատրաստված ընդհանուր 3.9 գրամ թմրամիջոց:

Կայքի տեղեկություններով՝ ձերբակալվածը Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Արմեն Պ.-ն է, ով ոստիկանության Արարատի բաժնից ներկայացվել է ՀՀ քննչաական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին:

Դատավորը դռնփակ դատական նիստն անցկացնելով և խորհրդակցական սենյակից վերադառնալով բավարարել է քննիչի մեջնորդությունը. Արմեն Պ.-ն վերցվել է երկամսյա կալանքի, որից հետո տեղափոխվել է ՀՀ Արդարադատության նախարարության Քրեական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:

Մարզի ոստիկանապետի կարգադրությամբ՝ մարզում ոստիկաններն անցել են դպրոցներում ուժեղացված ծառայության, որպեսզի կարողանան կանխել նման դեպքերի տարածումը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ազովում երրորդ օրն է՝ չեն կարողանում մարել նավթի պահեստում բռնկված հրդեհը
Նրա խոսքով, վերջին երեք օրվա ընթացքում հրդեհի մարմանը մասնակցել է ԱԻՆ և ԱԻ կանխարգելման և արձագանքման վարչության 200 աշխատակից...
Հանցավոր խումբը խարդախությամբ հափշտակել է միայնակ բնակվող տարեց, ժառանգ չունեցող անձանց բնակարանները. Կա 7 կալանավորված
Թիրախավորելով միայնակ բնակված տարեց և ժառանգ չունեցող անձանց բնակարանները...
Մեկնարկել է ավտոբուսում ՔՊ-ական պատգամավորի հետ վիճած Սամվել Վարդանյանի գործով նախնական դատական նիստը
Հակոբ Ասլանյանի եւ քաղաքացի Սամվել Վարդանյանի միջեւ ավտոբուսում տեղի ունեցած…
Սաուդյան Արաբիայում հաջի ժամանակ մահացածների թիվը գերազանցել է հազար մարդը. AFP
Մահացած ուխտագնացների թիվը հասել է հազարի...
«Արմավիր» ՔԿՀ-ում «ռազբորկա» կամ ծեծկռտուք տեղի չի ունեցել․ ՔԿԾ պարզաբանումը
Արդյունքում պաշտոնից ազատվել է քրեակատարողական ծառայության օպերատիվ բաժնի պետ Էդիկ Անդրյանը...
Իշխան Գևորգյանի և նրա 4 ընկերների ձերբակալումները ճանաչվել են ոչ իրավաչափ. փաստաբան
Կոտայքի մարզի Չարենցավան նստավայրի դատարանը...
Ամենաշատ