News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը


Իրականությունն ահավոր արագ է փոխվում, ժամը մեկ մենք այլ իրականության մեջ ենք հայտնվում եւ փորձել համեմատել 5-6 տարվա ընթացքում տեղի ունեցած հայտարարությունները եւ ասել՝ բա էն օրը դուք էս էիք ասում, դա աբսուրդ է: Այս մասին, այսօր՝ մայիսի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ընդդիմության կողմից հնչող քննադատություններին:

«Նույն Արցախի հետ կապված խոստումը կամ այլ գործողությունները, որոնք պատերազմից հետո այլ իրողություններ են բերել: Օրինակ, Արցախին հատկացվող օգնության հետ կապված կարող եք ասել՝ ինչ՞ւ չեք հատկացնում: Բայց ո՞ւմ հատկացնենք, իրողություն է փոխվել: Նույն այդ ձեւով շատ իրողություններ են փոխվել»,-ասաց նա:

Հիշեցմանը, որ 2016-ին իրենք ասում էին, որ Սերժ Սարգսյանն իրավունք չունի մեր հայրենիքը՝ Արցախը հանձնել, Ալեն Սիմոնյանն ասաց. «2016-ին ՀՀ-ում կար չընտրված իշխանություն, ՀՀ-ն չէր ունեցել պատերազմ, չէր եղել  ապրիլյան պատերազմը, չէր եղել դաշնակցի անհետացումը: Այդ շարքը կարող եմ շարունակել»:

Հարցին՝ Ալեն Սիմոնյանը բացառո՞ւմ է, որ մի ընթացք գա, որ իշխող ուժն ընդունի Բագրատ սրբազանի առաջարկած հաշտեցման գործընթացը և առաջընթաց քայլ անի, ԱԺ խոսնակն արձագանքեց՝ ո՞ւմ հետ հաշտություն, դա աբսուրդ է:

«Նախ՝ ինձ համար ահավոր անընդունելի է, որ եկեղեցականն ու Եկեղեցին զբաղվում է քաղաքականությամբ: Եկեղեցին չպետք է զբաղվի քաղաքականությամբ:

Անտարբեր նայելը և քաղաքական գործունեությամբ զբաղվելը տարբեր բաներ են: Աստվածաշնչի մեջ էլ է ասված. «Իմ հոր տունը մի՛ սարքեք առևտրի տեղ»: Քաղաքականությունն առևտուր է, այսինքն՝ ձեզ թվում է՝ երբ մենք միջազգային գործընկերների հետ բանակցում ենք, քաղաքական առևտրով չենք զբաղվո՞ւմ: Քաղաքականությունը առևտուր է: Առևտուր է, երբ դու կոալիցիա ես ստեղծում, երբ ցուցակ ես կազմում, և Եկեղեցին, իր գործը թողած, զբաղվում է առևտրով:

Անընդունելի է, որ եկեղեցին պատարագները վերածում է քաղաքական միտինգների, պատարագի շղարշի տակ միտինգներ են կազմակերպում»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Նա նշեց, որ հիմա, եթե իրենք մտնեին եկեղեցու դաշտ, պիտի ասեին՝ ինչո՞ւ եք այդպես անում, կոնկրետ դարձել են քաղաքական գործոն։

«Բա որ ասում եք՝ անտարբեր լինե՞ն։ Բա որ մարտի մեկին Ռոբերտ Քոչարյանը մարդ էր գնդակահարում, մարդիկ գնացել էին կաթողիկոսի մոտ, ոչ մի բան չարեց այդ մարդը, դուրս չեկավ։ Ասածս չի վերաբերում եկեղեցական ամբողջ վերնախավին, այնտեղ կան շատ պարկեշտ, իրենց տեղում գտնվող մարդիկ»,- ասաց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ