News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի ՌՕՈւ լրակազմը համալրվել է «Լաչին» արդիականացված կործանիչով։ Ինչպես տեղեկացրել է APA-ն՝ հղում կատարելով SavunmaSanayIST պորտալին, այս մասին տեղեկացրել է  Ավիացիոն եւ տիեզերական արդյունաբերության թուրքական ընկերությունը։

Պարբերականը նշել է, որ խոսքը Թուրքիայի կողմից արդիականացված Су-25 МЛ կործանիչի մասին է։

«Կործանիչն իր անալոգներից տարբերվում է մի շարք առանձնահատկություններով։ Այն ունի կառավարվող ավիացիոն ռումբեր եւ Teber հրթիռներ, ինչպես նաեւ սարքավորում, որը թույլ է տալիս կառավարել թեւավոր հրթիռներ։ Զենքն արտադրվում է Թուրքիայում։

Ինքնաթիռն ունի АНС/ККС ծրագրային ապահովում թռիչքի հեռավորությունն ավելացնելու համար թեւերի հաշվին, հնարավորություններ վատ եղանակային պայմաններում դիտարկում իրականացնելու համար։

Ինքնաթիռը նաեւ ունի KGK հրթիռների լազերային ուղղորդման համակարգ։ KGK գլխավոր առավելությունը հրթիռի ուղղորդումն է մինչեւ 110 կիլոմետր հեռավորությամբ թիրախը խոցելու համար, ինչպես նաեւ ավելի քան 37 կիլոմետր բարձրությամբ հրթիռը ճիշտ կոմղնորոշելու հնարավորություն»,- թվարկված է հաղորդագրությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ