News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը


Ինչու՞ է վարչապետը ասում, որ այդ 4 գյուղը ոչ թե տվել ենք, այլ վերցրել ենք, որովհետև մենք հնարավորություն ունենք սահմանն ուրվագծելու։ Այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Հարցին՝ ինչպե՞ս եք մարդկանց ասելու՝ ձեր տունն Ադրբեջան է, պետք է դուրս գաք, Ալեն Սիմոնյանն ասաց. «Նախ, վարչապետն է գնացել, եւ մեկ անգամ չէ, որ գնացել է: Եթե մեր որոշ գործընկերներ չգնան եւ չբզբզան, եւ մարդկանց հույզերի ու նյրդերի վրա չխաղան…

Որ ասում են՝ մարդիկ իրենց տներից դուրս կգան, նախ խոսքը մի տան մասին  է եւ մի տնակի մասին է, որը նույնպես բնակելի է: Պետությունը ավելի շատ ձևով այդ մարդկանց  հատուցելու է։ Պարտադիր չէ, որ ՔՊ-ական պատգամավորները գնան, շոու անեն, վիդեո անեն, ցույց տան: Ըստ ձեզ՝ այդ մարդկանց հետ չի՞ խոսվում, ով է առաջինը գնացել Ոսկեպար, Կիրանց։ Վարչապետը, ու ոչ մեկ անգամ, պետության ներկայացուցիչները, գնում խոսում են նրանց հետ»,- ասաց Սիմոնյանը։

Հարցին՝ ի՞նչ կլինի, եթե բնակիչները չընդունեն փոխհատուցումը, Սիմոնյանն ասաց․

«Չեն ընդունի, պետությունն այլ որոշում կգտնի։ Ես կարող եմ վստահեցնել, որ մենք Հյուսիսային պողոտայի պես չենք անելու, երբ կոպեկներ շպրտեցին ու մարդկանց դուրս շպրտեցին իրենց տներից ու խոսքը մի տնակի մասին չէր, այլ մի ամբողջ թաղամասի։

Մենք այդպես չենք անելու, մենք մարդկանց հետ խոսելու ենք, կբանակցենք այնքան, մինչև մարդիկ իրենց համաձայնությունը տան։ ՀՀ-ն իր քաղաքացիներից որևէ մեկին չի նեղացնելու, անտեր ու անտուն չի թողնելու։

Ինչ վերաբերում է այդ գյուղերին, վստահեցնում եմ ձեզ՝ մի քանի տարի հետո այդ գյուղերը լինելու են օրինակելի գյուղեր ու 2026 թվականի ընտրություններին ՔՊ-ն այնտեղ հաղթելու է շռնդալից ձևով»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ