News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը


«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Կիրանցից հասել է ԱԺ։ Ասաց, որ մտադիր չի եղել մասնակցել այսօրվա նիստին, սակայն կիրանցեցիներն են նրան խնդրել գնալ ու խոսել իրենց անունից։

«Գյուղում երեք սյուն են տեղադրել, գյուղը բաժանվել է երկու մասի: Գյուղում ստեղծվել է մի իրավիճակ, որն, իմ խորին համոզմամբ, այլեւս այնտեղ ապրել անհնարին է լինելու, եթե ադրբեջանցիները հան այդտեղ տեղակայվեն: Ողբերգական օրեր ենք ապրում: 50-ից ավելի վկայական միայն ինձ մոտ կա: Ես դա ցույ տվեցի ԱԺ ամբիոնից եւ ասացի, թե ինչ քաղաքականություն է վարում գործող իշխանությունը, եւ փաստացի հայկական Կիրանց գյուղը նվիրաբերվում է Ադրբեջանին առանց որեւէ ապրումակցման տարրերի, առանց որեւէ խղճի խայթի: Սա ներկայացվում է հաջողություն»,-ասաց նա:

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, տեղի ունեցողը ոչ մի աղերս չունի սահմանազատման հետ, պարզապես Ադրբեջանը պահանջել է եւ հայկական գյուղը հանձնվում է. «Վրաստանի հետ սահմանազատումը գնում է արդեն 30 տարի եւ անգամ մի փոքր բլրի համար, մի քանի մետրի համար ճշգրտումներ են իրականացվում: Սահմանազատումն այդպես է արվում: Իսկ այս դեպքում Ադրբեջանը պահանջել է, հայկական կողմն էլ լիուլի բավարարում է այդ պահանջները, որ հանկարծ Ադրբեջանը չնյարդայնանա: Կիրանցը կիսվում է, դա ոչ մի կապ չունի սահմանազատման հետ:

Իրենց տունը կորցրած մարդկանց ասում են՝ եթե հիմա այս փոխհատուցումը չվերցնեք, վաղը դա էլ կարող է չլինել: Այսինքն շանտաժի են ենթարկում: Այսինքն ասում են՝ եթե քո տնից դուրս չգաս, կարմիրբերետավորներին կմտցնենք եւ ձեզ տնից կհանենք ծեծուջարդի միջոցով»,- հայտարարեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սահմանազատումը չգիտեմ, բայց ադրբեջանցիներն արդեն փշալար են քաշում մեր հողերում. Տեղի ավագանու անդամ
Համայնքապետարանից տեղյակ չեն պահել, որ մարդ է գալիս կառավարությունից…
«Միասին» շարժումը  պահանջում է սահմանազատումը չդարձնել սահմանահանձնում
Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգում առաջնային և հրատապ խնդիր է դարձել Ադրբեջանի հետ սահմանագծում և սահմանազատում անցկացնելու իրավա-քաղաքական հիմքի ճշգրտումը...  
Փամփուշտը ցանկապատի ներսով չի՞ կարողանում անցնի. Ներքին Հանդի բնակիչը՝ Փաշինյանի առաջարկած ցանկապատի մասին
Կիրանցի հատվածում տեղադրված ցանկապատը ցույց տվեց, ասաց՝ Ներքին Հանդում էլ է էդպես լինելու, ո՛չ կենդանին կանցնի, ո՛չ թշնամին:  Փամփուշտը ցանկապատի ներսով չի՞ կարողանում անցնի: Ի՞նչ կենդանի, գյուղում կենդանի էլ չունենք...
Սահմանազատումից հետո իմ այգուց սահմանը հեռու է լինելու մաքսիմում 50 մետր. Կիրանցի բնակիչ (վիդեո)
Որոշել եմ իմ այգում փոքրիկ սրճարան, գրադարան կամ նմանատիպ ինչ որ բան...
Սահմանազատման գործընթացը որպես աղետ են ներկայացնում, բայց մարդիկ ուզում են, որ լինի դա. Նիկոլ Փաշինյան
Եթե գյուղում դպրոց չկա, մանկապարտեզ չկա, տաք ջուր չկա և բարեկեցության...
Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման գործընթացում հնարավոր է հանրաքվե լինի․ Նիկոլ Փաշինյան
Կարող է ինչ-որ պահի Հայաստանն ու Ադրբեջանը քննարկեն, թե՝ 100 քառակուսի մենք զիջենք…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ