News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 13
Տեսնել լրահոսը


Ես ԱԺ պատգամավոր եմ, երկու ամիս է, ակցիաների ժամանակ էլ տեղ չմնաց, որ կարմիրբերետավորները չխփեն. Էս մարդիկ բարբարոս են: Այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Երեկ էլ մի լավ հարձակվել են, իրենց գործն արել են: Մեր մի քանի ընկեր ոտուձեռը ջարդած տանն են: Դա նորմա՞լ է: Սա նորմալ չի, խոշտանգում են: Ժողովրդավարության բաստիոնում գնացել եմ Կիրանց գյուղ, ինձ ասում են՝  գյուղից դուրս արի, թե չէ 10 հոգի մարդ ենք Կիրանցից բերման ենթարկում: Էդ բաստիոնում անչափահաս երեխաների ու կանանց են ծեծում, խոշտանգում: Սա չտեսնվծ, չլսված երեւույթ է, սենց բան երբեք չի եղել: Գալիս են հատուկ նպատակով, որ պետք է ծեծեն, խոշտանգեն: Լրագրողներին, օպերատորներին էլ են ծեծում, ասում են՝ նորմալ ա»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ