News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը


Պահը, որ եկավ, ոչ մեկի դեմը չես կարողանալու առնես. ՔՊ-ականների ահավոր հոսք է լինելու, ես հազիվ եմ իրենց պահելու: Այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ նդրադառնալով իշխող ուժի ներկայացուցիչների պնդումներին, որ ՔՊ-ից ոչ ոք չի սատարելու վարչապետին իմպիչմենթի հնարավոր գործընթացին:

Նա պնդեց, որ ժողովրդական մեծ ճնշում է սպասվում. «Արդեն դանակի հասել է ոսկորին: Ժողովրդի մոտ այդ գիտակցումը կա, որ սա պաշտոնի կռիվ չի, սա մեր լինելիության հարցն է: Փորձում են Տավուշը հանձնել Ադրբեջանին: Քաղաքական ուժերն էլ են կոնսոլիդացվել: Մի քանի օր առաջ 40-ից ավելի կուսակցություններ էին մի հարկի տակ հավաքվել»,-ասաց նա:

Գառնիկ Դանիելյանը կրկին պնդեց իր կարծիքը, որ վարչապետի ամենաընդունելի թեկնածուն Բագրատ Սրբազանն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ