News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը


Արցախի իշխանությունները երևիցե չեն ասել, թե հրաժարվում են Արցախից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի պատգամավոր Դավիթ Մելքումյանը։

Նշենք՝ Դավիթ Մելքումյանը այն պատգամավորն է, որը Արցախի հայաթափումից առաջ Բաքվի հետ բանակցելու էր գնացել Եվլախ։

«Արցախի իշխանությունները երևիցե հայտարարություններ չեն արել, թե մենք հրաժարվում ենք Արցախից, որովհետև այսուհետ դա մեր օրակարգում չէ, կարծեմ Արցախի իշխանությունները երբևիցե նման հայտարարություն չեն արել։ Արցախի իշխանությունները չեն հանձնել Արցախը, առաջիկայում կխոսենք այն մասին, թե ով է հանձնել Արցախը»,- նշեց Դավիթ Մելքումյանը։

Անդրադառնալով իր և Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռամին Մամեդովի հետ հանդիպմանը՝ նա չցանկացավ հանդիպումից փակագծեր բացել․ «Առաջարկում եմ այսօրվա թեմայից խոսենք»։

Հարցին՝ արդյո՞ք իրենք հույս ունեն, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական կտա, Մելքումյանն ասաց․ «Ես առհասարակ հույսի վրա չեմ դնում հույսս, ամեն ինչը ժողովրդի ձեռքին է։ Հանդիպումը բավականին հետաքրքիր անցավ, բացի էմոցիոնալ կոմպոնենտից ավելի գործնական, այսինքն՝ ծրագրային, ինչպիսի ծրագրեր են սպասվում առաջիկայում, ինչ գործընթացներ են սպասվում, մենք հիմնականում նման բաների վրա ենք կենտրոնացել։ Հանդիպումից բավական տպավորված եմ»։

Հարցին՝ ինչո՞ւ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը չի միանում շարժմանը՝ Դավիթ Մելքումյանն ասաց․ «Չգիտեմ, իրենից հարցրեք, մենք այսօր այստեղ են որպես մարդիկ, ովքեր մտահոգված են Հայաստանի ապագայով, մենք այսօր որպես քաղաքական գործիչներ չենք այստեղ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրենք չար են ու նեռի ծնունդ, Արցախը հանձնեցին. զոհվածի մայր
Թող իր երեխաները հանուն ոչինչ գնան, ինքն էլ մեր նման հպարտ ման գա, ոնց մենք ենք հպարտ...
Ինչ պետք է անի արցախցի ընտանիքը, եթե որեւէ հիմքով բնակարանային աջակցության ծրագիրը մերժվել է. պարզաբանում է պաշտոնյան
Հունիսի 14-ին Կառավարության կողմից հասատվեց ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի...
Միջազգային ասպարեզում լսելի ձայնը նրան դարձրել են Բաքվի թիրախ.Միջազգային մամուլը Ռուբեն Վարդանյանի խոշտանգումների մասին
 Միջազգային մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են Ադրբեջանում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանական թիմի կողմից ՄԱԿ-ի...
Մեկնարկել է ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ապահովման առցանց դիմումների ընդունման գործընթացը
3 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները…
Արդարացի հարցեր են առաջանում ռուս խաղաղապահներին. Արցախի խորհրդարանի նախկին նախագահ
Արցախի 2023թ. աշնան իրադարձություններն աննախադեպ ողբերգություն են...
Նիկոլ Փաշինյանն ինքն է խոստովանական ցուցմունք տվել, ըստ որի՝ Արցախի հանձնումն ինքն է հրահրել. պատգամավոր
Խորհրդարանականի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը խոստովանել է, որ խաբել է ժողովրդին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ