News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը


Երեւի 2023-ի սեպտեմբերից հետո արցախցիների մասով առաջին հավաքն էր, որտեղ ներկա էին տարբեր կառույցներ, ինստիտուտներ, սկսած օրենսդիր, գործադիր,  ՏԻՄ մարմինների ղեկավարներ: Այս մասին այսօր՝ NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը՝ անդրադառնալով Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի հետ Արցախի կառավարության անդամների, Արցախի ԱԺ պատգամավորների հետ հանդիպմանը:

«Շատ հետաքրքիր մթնոլորտում անցավ հանդիպումը, երբ մարդիկ բարձրաձայնում էին իրենց հուզող հարցերը եւ բոլորի մոտ կարմիր թելով անցնում էր միտքը, թե մեր վերադարձի ճանապարհը ինչպիսին է լինելու: Սրբազանն ասաց, որ այդ վերադարձը լինելու է, քանի որ դա եւս ճշմարտության մեջ է տեղավորվում: Այսօր Արցախի վերադարձը փակ է այսօրվա իշխանությունների կողմից:

Հուսով ենք, հավատով լի ենք, որ այո, հաջողվելու է ոչ հայեցի մտածող իշխանություններից օր առաջ ազատվել եւ մեր հայեցի մտածող, արդարությունն առաջին գիծ բերած սրբազան շարժումը հաջողություններ է ունենալու եւ դա տարածվելու է ոչ միայն տավուշցիների, սյունեցիների, արցախցիների, այլ համայն հայության  շրջանակներում: Չունենալով այսպիսի իշխանությունները, Արցախ վերադարձի ճանապարհը բաց է, եւ այդ ուղղությամբ օրուգիշեր պետք է աշխատել: Հասկանում ենք, որ հեշտ չի լինելու, բայց համեյանդեպս, այսպիսի վիճակում էլ չենք լինելու»,-ասաց նա:

Հարցին՝ ինչպե՞ս եք տեսնում արցախցիների վերադարձը, երբ անգամ ռուսական խաղաղապահներն են դուրս եկել Արցախից, Դավիթ Գալստյանը պատասխանեց. «Նախ, պետք է սկսել բանակցությունները, եւ այդ բանակցությունների ընթացքին Արցախը պետք է անպայման ներգրավված լինի; Այսօր պետք է կարողանանք ցանկություններն իրականությունից տարբերել: Իրականությունն այն է, որ բանակցությունների սեղանի շուրջ պետք է քննարկվի  սկսած Արցախի անկախության ճանաչումից վերջացրած որոշակի այլ կարգավիճակով: Մեր քաղաքական ուժի համար անընդունելի է Ադրբեջանի ղեկավարության տակ վերադառնալ Արցախ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիկոլ Փաշինյանն ինքն է խոստովանական ցուցմունք տվել, ըստ որի՝ Արցախի հանձնումն ինքն է հրահրել. պատգամավոր
Խորհրդարանականի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը խոստովանել է, որ խաբել է ժողովրդին...
Այո՛, մարդը Արցախում հյուրանոց է կորցրել, բայց հիմա բյուջեով հյուրանոց կառուցենք ու տանք իրե՞ն. անհնար է. Պապոյան
ՀՀ կառավարությունը հսկայածավալ՝ տասնյակ միլիարդավոր դրամների աջակցության ծրագրեր է իրականացրել արցախահայերի համար…
ԼՂ-ից բռնի տեղահանված որ ընտանիքները կընդգրկվեն բնակապահովման ծրագրի առաջին փուլում. ծրագրի իրականացման կարգը
Ծրագրի շրջանակում աջակցությունը տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամի՝ 2-ից 5 մլն դրամի շրջանակում...
Արցախցիները իրենց ավտոմեքենաների պետական գրանցման ժամանակ կարող են չներկայացնել գույքահարկի վճարման տեղեկանք
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 14-ի նիստում ընդունեց «Լեռնային Ղարաբաղից...
Թույլ չենք տալու, որ ԼՂ կղերաֆեոդալական էլիտան ԼՂ ժողովրդին փորձի օգտագործել իր կլանային նպատակների համար. Փաշինյան
Հույս ունեմ՝ ԼՂ կղերաֆեոդալական էլիտան չի հասցնի նրան, որ մենք մեր ուղերձները արդեն կոնկրետ հասցեներով առաքենք...
Արցախցի ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրով դիմումները կընդունվեն վաղվանից՝ բացառապես առցանց եղանակով
Դրանք կմշակվեն, այնուհետեւ կգերենացվի հյավաստագիրը: Հավաստագիրը եւս լինելու է էլեկտրոնային եղանակով, դրանք կուղարկվի իրենց էլեկտրոնային...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ