News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը


Չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը կամավոր հրաժարական կտա, քանի որ մարդը հրաժարական տալուց առաջ պետք է ունենա ավելի թանկ բան, բայց նայելով այս իշխանություններին, երեւի սրանց կյանքում ամենից թանկը իրենց պաշտոններն են, և ընդհուպ հայրենիքը հանձնելով փորձում են իրենց պաշտոնավարումը երկարաձգել: Այս մասին այսօր՝ NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանը:

«Բայց սա ժամանակի հարց է, համահայկական հասարակական ճնշումների տակ այլ տարբերակ չպետք է թողնել, որ ունենանք հաջողությունը»,-ասաց նա:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանում երկրորդ կառավարություն չի կարող լինել, նա ասաց. «Եթե խոսքը Արցախի կառավարության ու ԱԺ-ի մասին է, ապա նրանք երբեք մրցակից չեն եղել Հայաստանի իշխանություններին: ՀՀ-ում որեւէ քայլ չի արվում վնասելու օրվա իշխանություններին, հակառակը, բազմիցս առաջարկներ են արվել՝ նստել, քննարկել արցախցիների հարցը, սակայն բացասական արձագանք է եղել, որ այլեւս չենք ուզում տալ Արցախ անունը: Եթե մարդը, որ նախկինում Արցախը Հայաստան էր համարում, իսկ այսօր փակում է Արցախ վերադարձի ճանապարհը, այդ մարդը փորձում է մոնիպուլյատիվ ձեւով ներկայացնել, որ իբր իրականությունն այն է, ինչ այսօր ունեն, այլ ոչ թե  երեկ ենք ունեցել, հարց է առաջանում՝ այս մարդը իրար հակասող հայտարարություններով ինչքա՞ն է ձգելու իր իշխանությունը եւ մինչեւ ուր է գլորելու Հայաստանը»,-ասաց նա:

Արցախցի պատգամավորը համոզմունք հայտնեց, որ մայիսի 26-ին նախատեսված հանրահավաքի ժամանակ կհնչի այն ճանապարհային քարտեզը, որը ունեն շարժման առաջնորդները. «Դրանից հետո հասարակության ավելի լայն շրջանակներում հասկանալի կդառնա, որ Նիկոլ Փաշինյանի հեռացումը պատերազմ չէ, այլ հակառակը, դա հենց այն խաղաղությունն է, որի մասին երազել է հայ ազգը»,-հավելեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ