News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Վրաստանի իշխանությունի ինքնիշխանության առևտուր չի անում և խաղեր չի խաղում, ամեն ինչում մեղավոր է հենց ԱՄՆ-ը»: Նման կերպ է պատասխանել Վրաստանի իշխող կուսակցությունը Politico-ի հաղորդագրություններին, ըստ որոնց Վաշինգտոնը պատրաստ է մեծացնել Վրաստանին աջակցությունը, եթե իշխանությունները հրաժարվեն հակաարևմտյան հռետորաբանությունից, օտարերկրյա գործակալների մասին օրենքից և վերադառնան ժողովրդավարության ուղի, հայտնել է NewsGeorgia-ն։

«Ցավոք, ամերիկացի մի շարք քաղաքական գործիչներ և պաշտոնյաներ սխալի հետևից սխալ են թույլ տալիս և դեռ շանտաժի լեզվով են խոսում Վրաստանի հետ…

Վրաց-ամերիկյան հարաբերությունների բարելավումն ամբողջությամբ կախված է ամերիկյան կողմի ճիշտ գործողություններից։ Դրա համար հարկավոր է հարգանք դրսևորել, այլ ոչ թե խոստումներ տալ բոլորովին մշուշոտ հեռանկարով և վիրավորական շանտաժով»,- ասված է «Վրացական երազանք»-ի հայտարարության մեջ։

Ըստ Վրաստանի իշխող կուսակցության՝ Միացյալ Նահանգները նախ պետք է ապացուցի, որ ռազմավարական գործընկեր է՝ տրամադրի առանց վիզայի առանց որևէ պայմանի ճանապարհորդություն, ստորագրի ազատ առևտրի համաձայնագիր, դադարի աջակցել հեղափոխական տրամադրություններին ՀԿ-ների միջոցով և վերջ տա ԵՄ-ի հարցը որպես շանտաժի գործիք օգտագործել։

«Քանի դեռ դա տեղի չի ունեցել, Վրաստանին անհրաժեշտ է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության օրենք»՝ երկիրը հանգստացնելու համար, ասված է հայտարարության մեջ:

Այնուհետև Վրաստանի իշխող կուսակցությունը հավելել է, որ գործընկերները կարող են որակապես վերականգնել իրենց հարաբերությունները առավելագույնը մեկ տարվա ընթացքում. «Եթե ​​սա հասկանան, հարաբերությունները շատ արագ կբարելավվեն, բայց եթե շարունակեն գործել նույն մոտեցմամբ, վնաս կհասցնեն Վրաստանի ու Ամերիկայի շահերին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ