News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը


Հուսամ դատարանին էլ հասկանալի էր, որ մեզ համար երբեք ինքնանպատակ չի եղել ինչ- որ մեկին հայհոյելը։ Այս մասին, այսօր՝ մայիսի 21-ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը։

«Դա եղել է քննադատության մաս, հիմա դատարանը պետք է այս ընթացքում քննի, որ հասկանա, թե արդյոք այդտեղ կա հանցակազմ, թե ոչ։ Այդ հանգամանքներից ելնելով՝ մենք պետք է մնանք նորմատիվ լեքսիկայի շրջանակներում, որը բարդ է լինելու  երկրի այս իրավիճակում, բայց պետք է աշխատել»,- ասաց Սաղաթելյանը։

Նշենք, որ քիչ առաջ  Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազավեցին կալանքից, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց սահմանվեց վարչական հսկողությունը

Երեք ամիս հաղորդումներ վարելու սահմանափակում է գործելու:

Հիշեցնենք՝  Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել են մարտի 22-ին և կալանավորվել են երկու ամիս ժամկետով 83-րդ թողարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանի հանձնողական քաղաքականության վերաբերյալ սուր գնահատականներ հնչեցնելու համար:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ