News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը


Մենք մեր թիկունքում, գտնվելով «Արմավիր» ՔԿՀ-ում, զգացել ենք բոլորիդ ներկայությունը: Այս մասին, այսօր՝ մայիսի 21-ին, դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց «Իմնեմնիմի» փոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանը:

«Շնորհակալ ենք բոլորից՝ լրատվամիջոցներից, անհատներից, այդ ամենն աննկարագրելի դուխ է տալիս ցանկացած քաղբանտարկյալի: Ազատություն մեր մյուս ընկերներին, որոնք քաղաքական պատճառով բանտարկված են՝ Արմեն Աշոտյան, Մամիկոն Ասլանյան, Նարեկ Մալյան ու այն մարդիկ, որոնք նոր են ձերբակալվել ու մենք նրանց մասին չգիտենք: Քաղաքական հետապնդյալի կարգավիճակում լինելը, անկեղծ եմ ասում, շատ անազնիվ տպավորություն ու զգացողություններ է առաջացնում մարդու մոտ»,- ասաց Սամսոնյանը:

Նա շեշտեց՝ իրենք 2 ամիս փակված են եղել բացառապես 1 մարդու քաղաքական կամքի պատճառով:

«Սահմանափակել են 2 ամիս մեր քաղաքական խոսքն ամենա ծայրահեղ ձևերով: Այսօր դատարանը կայացրեց արդարացի որոշում, հույս ունեմ, որ նմանատիպ դատարաններ Հայաստանում շատ են լինելու»,- ընգդծեց Նարեկ Սամսոնյանը:

Նշենք, որ քիչ առաջ  Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազավեցին կալանքից, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց սահմանվեց վարչական հսկողությունը

Երեք ամիս հաղորդումներ վարելու սահմանափակում է գործելու:

Հիշեցնենք՝  Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել են մարտի 22-ին և կալանավորվել են երկու ամիս ժամկետով 83-րդ թողարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանի հանձնողական քաղաքականության վերաբերյալ սուր գնահատականներ հնչեցնելու համար:

Տպել
Ամենաշատ