News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, մեկնաբանելով իր վերջին հանդիպումը Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ, որը կիրակի զոհվել է ուղղաթիռի վթարի հետևանքով, ասել է, թե իրանական կողմի հետ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն, գրում է իրանական Mehr գործակալությունը։ Ալիևը հավելել է, թե այդ համաձայնագրերը հիմնված են երկու երկրների ժողովուրդների շահերի վրա։

«Ուղղաթիռի կործանումից քիչ առաջ միմյանց հետ հանդիպում ունեցանք, որը տևեց ավելի քան 2 ժամ։ Այս երկկողմ հանդիպման ընթացքում քննարկվել են շատ կարևոր հարցեր»,- Ալիևի խոսքերն են մեջբերել իրանական լրատվամիջոցները։

«Քննարկել ենք որոշակի ենթակառուցվածքային նախագծեր։ Կան զգալի թվով խոշոր նախագծեր, որոնցից բոլորն էլ օգուտ կբերեն Իրանի ժողովրդին և Ադրբեջանի Հանրապետությանը»,- հավելել է նա:

Իրանի հանգուցյալ նախագահ Էբրահիմ Ռաիսին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկկողմ հանդիպում են ունեցել կիրակի Արևելյան Ադրբեջան նահանգում գտնվող Գիզ Քալասի ամբարտակ այցելելուց առաջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ