News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Սարդ» խանութների ցանցը Վանաձորում բացել է 11-րդ խանութ սրահը։ Մոտ երեք տասնամյակ շինանյութի հայկական շուկայում գործող խանութների ցանցը ներկայացնում է եվրոպական բարձրորակ ապրանքների լայն տեսականի։ Ցանցն անընդհատ ընդլայնվում է. «Սարդն» ունի 9 խանութ Երևանում, մեկը՝ Գյումրիում և արդեն մեկը՝ Վանաձորում։

1S7A3178.JPG (204 KB)

Ժամանակի ընթացքում նախատեսվում է ցանցն ընդլայնել՝ ներգրավելով Հայաստանի գրեթե ամբողջ տարածքը, ինչը սպառողների համար հասանելի կդարձնի առաջարկվող ապրանքատեսականու ամբողջ ծավալը և կստեղծի այլընտրանքի հնարավորություն:

«Մենք մեր գործունեությունն իրականացրել ենք հիմնականում Երևանում։ Այժմ մենք բացում ենք մեր առաջին խանութը Վանաձորում, ինչի համար, իհարկե, շատ ուրախ ենք. մեր հաճախորդները, որոնք ստիպված են եղել գալ Երևան, այժմ կարող են ապրանք գնել այստեղ՝ Վանաձորում։ Սա արդեն երրորդ քաղաքն է Հայաստանում, որտեղ բացվել ենք, և մարդիկ, որոնք այստեղ ապրում են, կարող են վերանորոգում անել բարձրորակ ներկերով, պատերը ծածկել բարձրորակ պաստառով: Միշտ չէ, որ հարմար է դրա համար Երևան գնալը։ Մենք հիմա ավելի մոտ ենք նրանց»,– ասում է «Սարդ» ընկերության կոմերցիոն տնօրեն Ալեքսեյ Օսիպովը։

1S7A3163.JPG (150 KB)

Վանաձորի խանութ սրահի բացումը կազմակերպվել էր «Դուլուքս» ապրանքանիշի հետ համատեղ, որի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում «Սարդ» խանութների ցանցն է։

Dulux ապրանքանիշը ներկալաքային արդյունաբերության առաջատարներից  է: Dulux-ի ապրանքատեսականին ունի բազմաթիվ առավելություններ. դրանք ունեն բարձր ծածկողականություն,  չեն  պարունակում լուծիչներ,   էկոլոգիապես մաքուր են, սերտիֆիկացված են նախակրթարաններում և բժշկական հաստատություններում կիրառելու համար:

1S7A3296.JPG (170 KB)

««Սարդ» խանութ սրահների ցանցի աշխարհագրությունը ընդլայնվում է, մեր քաղաքականությունն է` ներկայացված լինել ամբողջ հանրապետությունում: «Սարդը» Հայաստանի սպառողներին է ներկայանում այնպիսի խանութ- սրահներով, որոնք իրենց տեսականու բազմազանությամբ, որակյալ ապրանքատեսականիով, սպասարկման բարձր որակով հայաստանյան շինարարության շուկայում ձևավորում են նոր մշակույթ»,– ասում է ընկերության գործադիր տնօրեն Ինեսսա Գալստյանը։

«Սարդ» խանութների ցանցում համակարգչային գունավորմամբ հնարավոր է ստանալ ավելի քան 50 000 երանգ:

1S7A3035.JPG (164 KB)

1996 թ-ից հայկական շուկայում գործող «Սարդը» հանդիսանում է Հայաստանում Եվրոպական առաջատար ընկերությունների (մոտ 50 հայտնի բրենդ) պաշտոնական և բացառիկ ներկայացուցիչը:

Այս ընթացքում «Սարդը»  իրականացրել է մի շարք ծրագրեր, այդ թվում`2021թ. Սարդ Fashion Show պաստառներով՝ Նորաձևություն ոչ միայն ինտերիերում և պաստառներում, այլ պոդիումի վրա: Առաջին անգամ Հայաստանում իրականացվեց նորաձևության շոու, որտեղ ցուցադրվող հագուստները պատրաստված էին ոչ թե կտորե գործվածքներից, այլ պաստառներից: Միջոցառման կարգախոսը ընկերության փիլիսոփայության ոգով էր՝ «Նորաձևությունը պաստառներում թելադրում ենք մենք»:

1S7A3150.JPG (142 KB)

«Մեր այցեքարտը սպասարկման որակն է, պատասխանատվության զգացումը և երաշխավորված արդյունքի հուսալիությունը: Այս սկզբունքները միավորում են բարձրակարգ մասնագետների մեծ թիմ, որոնք կիսում են մեր ընդհանուր արժեքները և նպատակները: «Սարդը» կարևորում է թիմի մասնագիտական պատրաստվածությունը, և մենք շարունակաբար աշխատում ենք մեր թիմի մասնագիտական հմտությունների զարգացման ուղղությամբ` պարբերաբար իրենց համար կազմակերպելով տարբեր կրթական ծրագրեր»,- ՄՌԿ ղեկավար Մարինա Մաշինյանը։

28 տարիների գործունեության ընթացքում ընկերությունը կազմակերպել է 57 մաստեր կլաս և թրեյնինգ` շուրջ 2500 վարպետների, դիզայներների, ոլորտի այլ մասնագետների մասնակցությամբ: Որպես թրեյներներ հրավիրվել են Եվրոպայում, ՌԴ-ում և Հայաստանում հայտնի 42-ից ավելի մասնագետներ:

«Սարդն»  արդեն հասցրել է իր թիմի համար կազմակերպել և իրականացնել 60-ից ավելի որակավորման դասընթացներ, սեմինարներ, ֆորումներ՝ առաջատար մասնագետների ներգրավամբ, ինչպես նաև 115 գործուղումներ դեպի Եվրոպա և ՌԴ՝ փորձի փոխանակման նպատակով:

«Սարդը»  ներկայացնում է նաև ջեռուցման կաթսաներ, որոնք առանձնանում են իրենց հուսալիությամբ և երկարաժամկետ կիրառմամբ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՍՀ նախարարությունը մանրամասներ է հայտնել երեխա ունեցող և հիփոթեքային վարկ ունեցող ընտանիքների աջակցության ծրագրի մասին
Երկրորդ բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել վարկ տրամադրած բանկ կամ վարկային կազմակերպություն...
Հյուսիս-հարավ ավտոմայրուղի, Վեդու ջրամբար և այլ ծրագրեր. Տիգրան Խաչատրյանի գրասենյակի 2023-ի հաշվետվությունը
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ սուբվենցիոն ծրագրերում պետք է ճշգրտել քաղաքական առաջնահերթությունները: Որպես օրինակ վարչապետն ընդգծել է...
Հսկայական հողատարածքներ, որտեղ կարող է նուռ, թուզ, կիվի աճել, ցորեն են ցանում, որովհետեւ ոռոգման ջուր չկա. Փաշինյան
Սուբվենցիոն ծրագրերում պետք է ճշգրտել քաղաքական առաջնահերթությունները...
Զարգացման ֆրանսիական գործակալությունը 75 մլն եվրո բյուջետային վարկ կտա Հայաստանին. Նախապայմաններ կան
Բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման է հանդիսանում...
«Ջերմուկ Գրուպ»-ը ներմուծման արտոնություն ստացավ
Կառավարությունն իր այսօրվա՝ հոփւնիսի 20-ի նիստում որոշեց գերակա ոլորտում...
Երեխա ունեցող ընտանիքների բնակապահովման աջակցության ծրագրերի համար հատկացվեց եւս 600 մլն դրամ՝ 880 շահառուի համար
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում որոշեց երեխա ունեցող ընտանիքների...
Ամենաշատ