News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

1955 թվականի արտադրության Mercedes-Benz 300 SL Gullwing-ը՝ դասական մեքենաների մարգարիտը, 2024 թվականին աճուրդի կհանվի Monterey Jet Center աճուրդի տանը:

Ըստ Motorious-ի՝ այս կուլտային ավտոմեքենան հայտնի է առանձնահատուկ դռներով ու մրցարշավային ծագմամբ և գնահատվում է 1, 5 միլիոնից մինչև 1,8 միլիոն դոլար՝ արտացոլելով նրա անբասիր վիճակը և բացառիկ ծագումը:

Վերջին տասնհինգ տարին Կալիֆորնիայի հեղինակավոր հավաքածուում լինելով՝ Hjeltness Restoration-ի հեղինակավոր մասնագետները ամբողջովին վերականգնել են Gullwing-ը՝ պտուտակներ ու հեղույսներ օգտագործելով:

Մանրակրկիտ աշխատանքը ավտոմեքենային վերադարձրել է իր երբեմնի շքեղությունը՝ երաշխավորելով, որ յուրաքանչյուր մանրուք համապատասխանում է Mercedes-Benz-ի էնտուզիաստների և հավաքորդների չափանիշներին:

Մեքենան հագեցած է նաև հատուկ Rudge անիվներով, ունի երկու մասից բաղկացած բեռնախցիկ և սահող թիթեղներ՝ այն ավելի գրավիչ ու արդյունավետ դարձնելով:

Mercedes-Benz 300 SL Gullwing-ի մասնակցությունն այնպիսի հեղինակավոր մրցույթներին, ինչպիսին է Mille Miglia-ն, նրան դարձնում է ցանկալի կապիտալ՝ բացառիկ մրցույթներին և ավտոարշավներին մասնակցել ձգտող ցանկացած հավաքորդի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ