News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Հանուն հայրենիքի» շարժումը հաղթելու համար պետք է կարողանա անջատել կամ վերահսկողության տակ առնել տեղեկատվական դաշտը և փլուզել ուժային բլոկը։

Եթե ​​կարողացան դա անել, իշխանությունն էլ կվերցնեն։ Դրա մասին մայիսի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։ Նա պարզաբանել է, որ նման դեպքում փողոց դուրս եկած ցուցարարների թիվն առհասարակ նշանակություն չի ունենա։

 «Այսօր էլ բավականին մեծ թվով ցուցարարներ են դուրս գալիս փողոց։ Ուրեմն ինչո՞ւ հնարավոր չէ իշխանափոխության հասնել։ Սա նշանակում է, որ 2018 թվականին գործել են ստվերային մեխանիզմներ: Այն ժամանակ ինչ-որ մեկին ինչ-որ կերպ հաջողվեց անջատել տեղեկատվական բլոկը և սառեցնել, անջատել ուժային բլոկը:

Հարցին՝ ո՞վ է անջատել, փորձագետն ասել է՝ թող Հայաստանի նախկին իշխանությունները պատասխանեն։ Նա շեշտել է որ ուժային բլոկն ակնհայտորեն անջատված է եղել և չի գործել Նիկոլ Փաշինյանի դեմ։ Նա հիշեցրել է, որ Հայաստանում առաջին անգամը չէ, երբ ոստիկանությունը դիմում է ուժի, նա միշտ իրականացրել է գործող իշխանության կամքը:

 «Եթե ոստիկանությունը դա չի անում, ուրեմն այս իշխանություններին հաշված րոպեներ են մնացել»,- ընդգծել է Կիվիրյանը։ Նրա գնահատմամբ՝ գործընթացները կողմերից ոչ մեկի համար ավարտված չեն։

 «Ցուցարարները գուցե մեծացնեն դժգոհության ալիքը, Փաշինյանը գուցե ավելի շատ զիջի, իսկ թշնամին էլ ավելի առաջ շարժվի։ Ուստի գործընթացները շարունակվում են»,- հավելել է վերլուծաբանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ