News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 15
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը հայտարարել է, որ G7-ի երկրները կարող են աջակցել Ուկրաինային մինչև 50 միլիարդ դոլարի չափով՝ օգտագործելով ռուսական առգրավված ակտիվներին առնչվող վարկերը։

Sky News-ին տված հարցազրույցում նախարարը Մեծ Յոթնյակի երկրների օգնությանն անդրադառնալով, Ուկրաինային աջակցելու համար կարևորել է առաջիկա մի քանի տարիների ընթացքում միասնական ճակատ ցույց տալու անհրաժեշտությունը:

Նա հույս է հայտնել, որ անհրաժեշտության դեպքում Կոնգրեսը կընդունի Ուկրաինային օգնելուն ուղղված ապագա փաթեթները: Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք 40-50 միլիարդ դոլարի վարկ տրամադրել, ԱՄՆ ֆինանսների նախարարը դրական է պատասխանել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ