News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Ռաֆայել Գրոսսին մայիսի 28-ին կայցելի Կալինինգրադ, որտեղ ՌԴ միջգերատեսչական պատվիրակության հետ կքննարկի Զապորոժյեի ատոմակայանում (ԶԱԷԿ) տիրող իրավիճակը: Դրա մասին ТАСС-ին հայտնել է Վիեննայում  Միջազգային կազմակերպություններին առընթեր Ռուսաստանի Դաշնության մշտական ​​ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը։

Նա նշել է, որ մայիսի 28-ին, Կալինինգրադում ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի և նրա թիմի անդամները կհանդիպեն ռուսական միջգերատեսչական պատվիրակության հետ՝ «Ռոսատոմ» պետական ​​կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Եվգենևիչ Լիխաչովի գլխավորությամբ:  

Ռուս  դիվանագետը հավելել է, որ խորհրդակցություններն ամբողջությամբ նվիրված կլինեն Զապորոժյեի ԱԷԿ-ում ստեղծված իրավիճակին։ Ըստ նրա՝ ներկայում մշակվում են առաջիկա մտքերի փոխանակության կազմակերպչական և բովանդակային ասպեկտները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ