News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

ՌԴ ԶՈՒ 58-րդ բանակի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Իվան Պոպովին ձերբակալել են առանձնապես խոշոր չափերով խարդախության քրեական գործի շրջանակում: Դրա մասին հայտնել է Ведомости-ն։

ՌԴ ՊՆ-ում Ведомости-ի աղբյուրը հայտնել է,  որ քրեական գործը հարուցվել է մարտական ամրությունների համար մատակարարված մետաղական կոնստրուկցիաների գողության և վաճառքի փաստով։

235-րդ կայազորային զինվորական դատարանի տվյալների բազայում կազմվել է 2024 թվականի մայիսի 17-ի՝ կալանքն իբրև խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քարտ, որում ձերբակալվածի ինքնության մասին տեղեկություն չկա։

Դատարանը հաստատել է նաև, որ Պոպովը ձերբակալվել է ՌԴ Քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասով ՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն:  Խափանման միջոցն ընտրվել է երկու ամսով։ Գործի քննությունը վարում է ՌԴ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունը։

Գեներալ-մայոր Պոպովը ծառայությունը սկսել է Ռուսաստանի զինված ուժերում՝ 56-րդ օդադեսանտային գնդում՝ իբրև դասակի հրամանատար։ Այնուհետեւ ղեկավարել է տարբեր ստորաբաժանումներ ու կազմավորումներ, որպես 58-րդ բանակի հրամանատար մասնակցել է հատուկ ռազմական գործողությանը։ 2023 թվականին նա հեռացվել է ծառայությունից «մարտական ​​կատարողականության և աջակցության» առնչվող խնդիրների մասին հաղորդումից հետո։

Գեներալը փակ չաթում հրապարակած ձայնային հաղորդագրությունում դիմել է ենթականերին: Ձայնային հաղորդագրությունը հանրայնացվել է, երբ այն իր թելեգրամյան ալիքում հրապարակել է Պետդումայի պատգամավոր և Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի նախկին տեղակալ Անդրեյ Գուրուլևը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ