News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է պաշտոնական այցով երկրում գտնվող Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար Սելջուկ Բայրաքթարօղլուի գլխավորած պատվիրակության հետ, հայտնում է ԱՊԱ-ն՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։

«Հանդիպմանը քննարկվել են նաև ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները և տարածաշրջանային անվտանգության հարցեր։

Այնուհետև թուրքական պատվիրակությունը հանդիպել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ-ադրբեջանական բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վալիևի և պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-գնդապետ Բախտիյար Էրսայի հետ։

Ադրբեջանական բանակի գլխավոր շտաբում կայացած հանդիպումների ընթացքում գոհունակություն է հայտնվել ադրբեջանա-թուրքական ռազմական համագործակցության ներկա վիճակից՝ հիմնված փոխադարձ վստահության և աջակցության վրա... Հանդիպմանը ընդգծվել է համատեղ զորավարժությունների անցկացման կարևորությունը, երկու եղբայրական երկրների զինվորականների պրոֆեսիոնալիզմի բարելավման և փորձի փոխանակման համար, մտքեր են փոխանակվել մի շարք այլ հարցերի շուրջ»,- գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ