News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը մայիսի 20-ին ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Սամեհ Նագիբ Վահբայի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ՆԳ նախարարությունից։

Ողջունելով հյուրերին՝ նախարարն ընդգծել է Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, մասնավորապես՝ աղետների ռիսկի կառավարման, բնակչության պաշտպանության և թվայնացման ոլորտներում։

Վահե Ղազարյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատվել է Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թթ. ռազմավարությունը և 2023-2026 թթ. գործողությունների ծրագիրը, որով սահմանված են ռազմավարության գերակա ուղղությունները։

441970212_407808878884609_1069273979238698750_n.jpg (43 KB)

Միաժամանակ նշվել է, որ աղետների ռիսկի կառավարման ոլորտի օրենսդրական շրջանակի բարեփոխման նպատակով լրամշակվել է «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրենքի նախագիծը, ինչպես նաև մշակման փուլում է սեյսմիկ պաշտպանության ոլորտային ռազմավարական փաստաթուղթը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Սամեհ Նագիբ Վահբան ներկայացրել է Համաշխարհային բանկի կողմից աղետների ռիսկի նվազեցման և արտակարգ իրավիճակներին արձագանքման ուղղություններով իրականացվող միջոցառումները և աշխատանքները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև սեյսմիկ ռիսկի տեսանկյունից հատուկ նշանակության օբյեկտների վիճակը, շենք-շինությունների շինարարական նորմերի պահպանման և սեյսմիկ պաշտպանության ոլորտին վերաբերող այլ հարցեր։

441950662_407809112217919_1274407130365605744_n.jpg (37 KB)

Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն իր հերթին շնորհակալություն հայտնելով աջակցության համար՝ ընդգծել է աղետների ռիսկի քարտեզագրման և ծառայության տեխնիկական հագեցվածության ու արդիականացման կարևորությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ