News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 14
Տեսնել լրահոսը

Թաիլանդի ազգային թանգարանում երեքշաբթի օրը տեղի է ունեցել երկու հնագույն արձանների վերադարձի արարողություն, որոնք ապօրինաբար տարվել են Թաիլանդից բրիտանացի կոլեկցիոների կողմից և վերադարձվել Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանի հավաքածուից, գրում է AP-ն։

Կտորները՝ «Ոտքի Շիվա» կամ «Ոսկե տղա» կոչվող բարձր բրոնզե կերպարանքը և «Ծնկի եկող կինը» կոչվող ավելի փոքր քանդակը մոտ 1000 տարեկան են:

Անցյալ տարվա դեկտեմբերին Մետրոպոլիտեն արվեստի թանգարանը հայտարարեց, որ կվերադարձնի ավելի քան մեկ տասնյակ արտեֆակտ Թաիլանդ և Կամբոջա, քանի որ դրանք կապված են հանգուցյալ արվեստի դիլեր և կոլեկցիոներ Դուգլաս Լատչֆորդի հետ, որը մեղադրվում էր Հարավարևելյան Ասիայից հնությունների անօրինական առևտրի հսկայական ցանց վարելու մեջ:

2019-ին նրան մեղադրանք է առաջադրվել Միացյալ Նահանգներում արվեստի միջազգային շուկայում թալանված կամբոջական հնություններ վաճառելու երկարատև սխեմայի կազմակերպման համար: Լատչֆորդը, ով մահացել է 2020 թվականին, հերքել է իր մասնակցությունը մաքսանենգությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ