News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Այսօր ժամը 18։20-ի սահմաններում ըստ նախնական տեղեկությունների Երևանի բնակիչ 79-ամյա Սեդա Ա․-ի ինքնազգացողությունը Մինսկի փողոցում վատացել է ինչի հետևանքով ընկել է Երևանի բնակիչ 34-ամյա Զավեն Մխիթարյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վրա։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վարորդը օգնություն է ցուցաբերել վիրավորին, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Հիվանդանոցում կինը բժիշկներին հայտնել է, որ քայլելիս իր ինքնազգացողությունը վատացել է, ինչն էլ պատճառ է դարձել, որ ընկնի ավտոմեքենայի վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ