Ֆրանսիան եւ Թուրքիան համաձայնության են եկել Սիրիայի հարցում` խստացնել պատժամիջոցները եւ ուժեղացնել ճնշումը: Այդուհանդերձ չի բացառվում ռազմական գործողության հավանականությունը, իհարկե ֆրանսիական կողմը պնդում է, որ դա հնարավոր է միայն ՄԱԿ-ի բանաձեւերի դեպքում:

Անկարայում տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսում Ֆրանսիայի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Ալեն Ժյուպեն եւ Ահմեդ Դավութօղլուն հայտնել են, որ այդ հարցում իրենք համագործակցելու են միմյանց հետ, ինչպես նաեւ Արաբական պետությունների լիգայի եւ սիրիական ընդդիմության հետ:

Ահմեդ Դավութօղլուն ընդգծել է, որ Թուրքիան հանդես է գալիս սիրիական ղեկավարության դեմ ավելի արդյունավետ պատժամիջոցների օգտին, մասնավորապես տնտեսական ոլորտում, հաղորդում է AP-ին:

Իր հերթին, Reuters-ը հայտնում է, որ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան պատրաստվում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի մարդու իրավունքների հարցով հանձնաժողովին ընդունել բանաձեւեր, որտեղ կքննադատվեն Սիրիայում կիրառվող բռնությունները: