News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ամերիկայի նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփը վտանգ է ներկայացնում ամբողջ մոլորակի համար։ Երեքշաբթի նման կարծիք է հայտնել ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը, ով ելույթ է ունեցել Մասաչուսեթս նահանգի Բոստոն քաղաքում իր նախընտրական արշավի համար կազմակերպված դրամահավաքի ժամանակ։ Նրա խոսքերը մեջբերում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

«Նա [Թրամփը] սպառնալիք է մոլորակի համար: Թրամփն ուղղակի մարդկանց ասել է, որ եթե իրեն մեկ միլիոն դոլար տան, ինչ ուզեն, կտա»,- նշել է պետության ղեկավարը։

«Մենք երկար ճանապարհ ենք անցել այն բանից հետո, երբ Թրամփը 2016-ին մեզ ասաց, որ ինքը որևէ մեկի փողի կարիքը չունի: Դրանցից շատ ուներ։ Նա [այժմ] այնքան հուսահատ է, որ վաճառում է Աստվածաշնչի օրինակներ և ոսկե կոշիկներ», - ավելացրել է Բայդենը:

Նշենք, որ մարտի վերջին՝ ԱՄՆ-ում Գրիգորյան օրացույցով նշվող Սուրբ Զատիկի կապակցությամբ, Թրամփը սկսել է 60 դոլարով վաճառել Աստվածաշնչի օրինակները, որպեսզի, ինչպես հանրապետականն է բացատրել, վերակենդանացնի կրոնական ոգին Ամերիկայում և այն դարձնի «կրկին հիանալի»։ Փետրվարի կեսերին ոսկյա սպորտային կոշիկների սահմանափակ շարքը, որը թողարկվել էր նախկին նախագահի կողմից, սպառվել էր վաճառքի մեկնարկից մի քանի ժամ անց։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ