News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
Տեսնել լրահոսը


Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ մայիսի 22-ին շարունակում է իր հերթական քառօրյա նիստերը: Օրակարգում ընդգրկված է 19 հարց, այդ թվում Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը: Դատավորի թեկնածուն հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի եղբայրն է՝ Դավիթ Խաչատուրյանը: Այս հարցի քննարկումը սկսվել է երեկ, այսօր այն կշարունակվի:

Դավիթ Խաչատուրյանն իր ելույթում ընդգծել է, որ դատական իշխանության ինստիտուցիոնալ եւ դատավորների անհատական անկախությունը կարող է գոյություն ունենալ եւ հնարավոր է բացառապես ժողովրդավարության պայմաններում: Նա խոսել է իշխանության ձեւավորման գործում ՍԴ-ի ունեցած դերակատարության, ՍԴ սահմանադրական վերահսկողության, ժողովրդավարական եւ իրավական լեգիտիմության սկզբունքների մասին` ներկայացնելով իր տեսլականը:

Հիշեցնենք, որ ՍԴ դատավորի ընտրության հարցը նախորդ քառօրյային պետք է քննարկվեր, բայց հետաձգվեց, քանի որ ՍԴ դատավորի թեկնածուն այդ օրը չէր եկել ԱԺ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ