News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի պաշտպանության նոր նախարար Անդրեյ Բելոուսովը, որը մինչ այդ զբաղեցնում էր ՌԴ առաջին փոխվարչապետի եւ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնականի պաշտոնը, ղեկավարել է  « Վագներ» մասնավոր ռազմական ընկերության (ՄՌԸ) հիմնադիր Եվգենի Պրիգոժինի գործունեությունը։ Այս մասին գրել է «Досье» հետաքննչական կենտրոնը՝ հղում կատարելով ՊՆ-ին մոտ կանգնած զրուցակցին։

«Նրանց աշխատանքային հանդիպումները հիշեցնում էին ընտանեկան հավաքույթներ թեյի սեղանի շուրջ. ոչ պաշտոնապես քննարկում էին բոլոր հարցերը, հետո կանչում էին կրտսեր աշխատակիցներին, եւ նրանք արդեն բոլորը ձեւակերպում էին իսկական զեկույցը» նախագահին, նշված է հրապաակման մեջ։ «Նրանք Պրիգոժինի հետ միասին երբեմն գրկախառնված են նստած եղել, բնականաբար՝ միմյանց հետ դու-ով էին խոսում»,- ընդգծել է «Դոսյեի» զրուցակիցը։

Բելոուսովի եւ նրա ենթակաների հետ հանդիպումները կարելի է գտնել Պրիգոժինի անձնական օրագրում, որը հայտնվել է «Դոսյեի» տրամադրության տակ, նշում են հետաքննիչները։ Նրանք չեն ճշտում, թե երբ են տեղի ունեցել հանդիպումները եւ քանիսն են եղել դրանք։ Պաշտոնյան ինքը եւ նրա տիկինը՝ Վերոնիկա Նիկիշինան, չեն պատասխանել լրագրողների հարցերին։

2018թ. Բելոուսովն ուսումնասիրել է ՌԴ-ում մասնավոր ռազմական ընկերությունների զարգացման հեռանկարների վերլուծությունը, նշում են հետաքննիչները՝ վկայակոչելով պաշտոնյայի փոստի արխիվը։ Լրագրողների խոսքով՝ փաստաթղթում նշվել է, որ ՄՌԸ նշանակությունն ուժեղանում է «Ամերիկայի եւ Անգլիայի հետ Ռուսաստանի նոր դիմակայության եւ միջազգային հակամարտությունների «գորշ գոտիների» ընդլայնման ֆոնին»։ Ուսումնասիրությունը վկայում էր, որ ՄՌԸ-ն պետք է կազմավորել «պետության լիակատար վերահսկողության ներքո եւ անվտանգության ապահովման առաջնահերթ խնդիրներին համապատասխան», գրել է «Դոսյեն»։ «Վագներ խումբը» փաստաթղթում նշված է որպես ընկերություն, որը ղեկավարել է պաշտպանության նախարարը։

Անդրեյ Բելոուսովը ՌԴ պաշտպանության նախարարի պաշտոնում հաստատվել է մայիսի 14-ին՝ փոխարինելով Սերգեյ Շոյգուին, որը գերատեսչությունը գլխավորել է 2021թ. նոյեմբերից։ Պուտինի հրամանագրով Շոյգուն նշանակվել է ՌԴ ԱԽ քարտուղարի պաշտոնին, իսկ այդ պաշտոնն զբաղեցնող Նիկոլայ Պատրուշեւը դարձել է նախագահի օգնական։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ղազախստանը հերքել է Պրիգոժինի ապստամբության ժամանակ Պատրուշևի զանգերի մասին WSJ-ի տվյալները
Պատրուշևը «Վագներ» ռազմական ընկերության (ՊՄԿ) հիմնադիր Եվգենի Պրիգոժինի ապստամբության ժամանակ չի դիմել Ղազախստանի իշխանություններին...
Պրիգոժինի սպանությունը հանձնարարել է կազմակերպել ՌԴ խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը. The Wall Street Journal
Պատրուշևը սկսել է Վլադիմիր Պուտինին զգուշացնել Պրիգոժինի աճող ազդեցության մասին դեռ 2022 թվականի ամռանը...
Կրեմլը չգիտի, թե արդյոք «Վագներ» խումբը կարող է Պրիգոժինի որդին գլխավորել 
Սա մեր թեման չէ, և ես այստեղ որևէ տեղեկության չեմ տիրապետում...
«Վագներ» ՄՌԿ-ի նախկին մարտիկները ստեղծել են «Կամերտոն» ջոկատը եւ պատրաստվում են առաջադրանքներին
«Վագների» նախկին մարտիկները պատրաստվում են առաջադրանքների կատարմանը հատուկ ռազմական գործողության գոտում...
Պրիգոժինի որդին դարձել է «Վագների» ղեկավար
Սանկտ Պետերբուրգի գործարար Եվգենի Պրիգոժինի որդին՝ Պավել Պրիգոժինը, ռուսական գվարդիայի կազմում դարձել...
Եվգենի Պրիգոժինի այրին փոխել է ազգանունը
Այժմ նրա անունը Կրյաժեւա Լյուբով Վալենտինովնա է․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ