News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Արեւմտյան երկրները զգուշանում են Ռուսաստանի հետ հարաբերությունների լրիվ խզումից, քանի որ չեն բացառում Ուկրաինայի պարտությունը, հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Բոլորը Ռուսաստանի հետ դուռը բաց են պահում։ Մի փոքր բաց։ Ոչ այնքան բաց, որքան կար 2014թ., երբ տեղի ունեցավ մեծ սխալը։ Բայց ղեկավարներից յուրաքանչյուրը դուռը մի փոքր բաց է պահել։ Ոչ բոլորը, բայց շատերը։ Պարզապես անցք։ «Իսկ ի՞նչ կլինի, եթե Ուկրաինան պարտվի։ Մենք չպետք է լրիվ փակենք դռները Ռուսաստանի առջեւ»,- ասել է Զելենսկին The New York Times-ի հարցազրույցում։

Նրա խոսքով՝ դա արտահայտվում է այն բանում, որ Արեւմուտքը չի համարձակվել լրիվ դադարեցնել առեւտուրը Ռուսաստանի հետ, հետ չի կանչել իր դեսպաններին եւ չի փակել դեսպանությունները, որպեսզի «չմնա առանց դիվանագիտական հարաբերությունների ՌԴ-ի հետ»։ Արեւմտյան երկրները նաեւ Ուկրաինային չեն հանձնել Ռուսաստանի սառեցված ակտիվները եւ թույլ չեն տալիս խփել արեւմտյան զենքով ռուսական տարածքին թեժացման ռիսկի պատճառով, որն «արդեն տեղի է ունեցել»։ «Մեկուսացումը չստացվեց»,- փաստել է Զելենսկին։

Կիեւը չի բացառում, որ բանակցությունները Մոսկվայի հետ կարող են վերսկսվել։ Սակայն դա տեղի կունենա միայն Շվեյցարիայի խաղաղության գագաթաժողովից հետո, որը նախատեսված է  հունիսի կեսին, ընդգծել է Զելենսկին։ Նրա խոսքով՝ այդ միջոցառմանն Ուկրաինան մտադիր է ստանալ իր խաղաղ կարգավորման պլանի լայն աջակցություն։

«Եվ երբ նրանք տեսնեն, որ, օրինակ, 60, 80, 100 երկրներ կարծում են, որ սա արդարացի պլան է, դե ինչ, այդ ժամանակ էլ կտեսնենք՝ ցանկանո՞ւմ է արդյոք Ռուսաստանը վերջ դնել պատերազմին։ Եվ մենք կտեսնենք, թե ցանկանում է արդյոք խաղաղություն, որպեսզի պատերազմն ավարտվի արդարացի պայմաններով, այլ ոչ թե այն, ինչ մարդը տեսնում է Կրեմլում»,- ասել է Զելենսկին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անօդաչուները գրոհել են ՌԴ մի քանի շրջաններ. Ադիգեյում եւ Տամբովի մարզում հրկիզվել են նավթաբազաներ
Ուկրաինական անօդաչուներ գրոհել են ՌԴ մի քանի շրջաններ...
ASTRA. Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Կրասնոդարի մոտ գտնվող նավթի պահեստին
Հեռուստաալիքի տվյալներով՝ Էնեմում, որը գտնվում է Ռուսաստանի կազմում Ադիգեայի Հանրապետությունում...
Ուկրաինայում պատերազմի սկզբից ի վեր առնվազն 10 հազար ռուսաստանցի զինվորական հրաժարվել է ծառայությունից. «Медиазона»
Ռուսաստանի Դաշնության դատարանները ստացել են զորամասի չարտոնված լքման 9059 դեպք...
Եվրամիության 2025 թվականի բյուջեում նախատեսվում է ավելի քան 15 միլիարդ եվրոյի օգնություն Կիևին
Եվրահանձնաժողովի առաջարկած Եվրամիության 2025 թվականի բյուջեն կազմում է 199,7 միլիարդ եվրո...
Ուկրաինայում ռուսական МиГ-31К ինքնաթիռի թռիչքի պատճառով տագնապի ազդանշան է հայտարարվել
Հրթիռային վտանգ ամբողջ Ուկրաինայում...
Կրասնոդարի դատարանը հրաժարվել է քանդել տաճարը, որի վանահայրը դեմ է պատերազմին
Դատարանը պարզեց, որ շինարարությունն ինքնակամ չի եղել։ Ամբաստանյալի կողմը շինարարության թույլտվություն է տվել...
Ամենաշատ