News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
Տեսնել լրահոսը

Փարաքար համայնքի «Ապրելու երկիր» խմբակցությունը երեկ նախաձեռնել էր համայնքի ղեկավարի իմպիչմենթի գործընթաց։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:

«Փաստաթղթերը ներկայացնելուց մի քանի ժամ անց համայնքի ղեկավարը հրաժարական տվեց»,- նշել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Փարաքար համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանը հրաժարական է ներկայացրել՝ հայտարարելով ՔՊ-ական թեկնածուին աջակցելու մասին։

«Հայտարարում եմ, որ ավագանու «Դավիթ Մինասյան» խմբակցության արդեն նախկին անդամ Էմին Երիցյանը խախտել է քաղաքական պայմանավորվածությունը՝ միանալով Փարաքար համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու գործընթացին: Իբրև հուսալի գործընկեր՝ ստեղծված իրավիճակի մասով կրում եմ քաղաքական պատասխանատվություն և հրաժարական եմ ներկայացնում Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնից՝ պաշտպանելով համայնքի ղեկավարի պաշտոնում  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լյուդվիգ Գյուլնազարյանի թեկնածությունը»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Փարաքար համայնքում 2021 թ. տեղի ունեցած ընտրություններում հաղթել էր «Ապրելու երկիր» կուսակցությունը, սակայն ՔՊ-ական իշխանությունը այս համայնքում ևս ամեն գնով իշխանությունը խլեց, և արդեն երկու տարի է՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը դատական գործընթացների մեջ է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ