News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
Տեսնել լրահոսը

2024 թվականի մայիսի 18-ին՝ ժամը 15:20-ին, Արարատի մարզի բնակչուհուց հաղորդում է ստացվել՝ իրենց տան նախկին աշխատողի կողմից իր անչափահաս դստերը թմրամիջոց իրացնելու վերաբերյալ՝ իրավապահներին ներկայացնելով նաև դստեր մոտից հայտնաբերված կանեփի բույսից պատրաստված 3.9 գրամ ընդհանուր քաշով թմրամիջոցը:

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, քննչական գործողությունների արդյունքում պարզվել է դպրոցահասակ աղջիկ երեխային թմրամիջոց ապօրինի իրացրած անձի ինքնությունը, ով Արարատի մարզի 58-ամյա բնակիչ է: Վերջինս, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով, ձերբակալվել է և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ՝ տալով խոստովանական ցուցմունք:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ տղամարդը, տեղյակ լինելով և գիտակցելով, որ աղջիկն անչափահաս է, վերջինիս հետ թմրամիջոցների օգտագործման շուրջ զրույցների ընթացքում առաջարկել է երեխային թմրամիջոց օգտագործել, ինչի հետևանքով աղջնակի մոտ առաջացրել է հետաքրքրություն դեպի թմրամիջոցները և վերջինս ցանկություն է հայտնել թմրամիջոց օգտագործել: Տղամարդն էլ, առանց հաշվի առնելու աղջնակի անչափահաս լինելու հանգամանքը, վերջինիս իրացրել է իր ծանոթից ձեռք բերած կանեփանման զանգված:

Անչափահասի մոր կողմից ներկայացված զանգվածի վերաբերյալ նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։ Ստացված եզրակացության համաձայն՝ փորձաքննությանը ներկայացված կանեփի և թութունի բուսական մանրացված մասնիկներից կազմված զանգվածը «Տետրահիդրոկաննաբինոլներ պարունակող բուսական խառնուրդ» տեսակի թմրամիջոց է:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 58-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու նպատակով, որը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքները, թմրամիջոցի ձեռք բերման աղբյուրը պարզելու, ինչպես նաև՝ նմանատիպ հնարավոր այլ հանցադրվագներ ի հայտ բերելու ուղղությամբ:

ՀՀ քննչական կոմիտեն զգուշացնում է, որ հատկապես անչափահասներին թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավելուն, թմրամիջոց առաջարկելու, դրա օգտագործմանը դրդելուն ուղղված հանցավոր արարքների նկատմամբ, իր իրավասության սահմաններում, դրսևորվելու է իրավաչափ ամենախիստ մոտեցումը։ Անչափասներին, նրանց ծնողներին կամ հարազատներին հորդորում ենք նման իրողությունների առնչվելու դեպքում այդ մասին անմիջապես հայտնել իրավապահ մարմիններին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոնղոլիայում ոչնչացվել է ավելի քան 7 միլիոն սատկած գյուղատնտեսական կենդանիների գրեթե 95%-ը
Դրա տեղեկություններով՝ խոշոր կենդանիների մոտ ավելի քիչ կորուստներ կան...
Գերմանական ոստիկանությունը առգրավել է երկրի պատմության մեջ կոկաինի ամենամեծ խմբաքանակը
Խոսքը Գերմանիայում կոկաինի ամենամեծ խմբաքանակի մասին է...
Ոստիկանությունում 3 կանայք հարձակվել են օպերլիազորի վրա, հարվածել, հայհոյել․ մեկի մոտ դանակ է հայտնաբերվել
Մայիսի 21-ին՝ ժամը 15։35-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության...
ԱԺ մոտ նռնակից ձեռքի վիրավորում ստացած քաղաքացու կինը մանրամասներ է հայտնել ամուսնու վիճակի մասին
Ձախ ձեռքը ևս վնասված է, ափի հատվածում։ Վերքը մեծ է, բայց ձեռքի ֆունկցիոնալության վրա պետք է որ չազդի։ Մարմնի տարբեր հատվածներում՝ գլխից…
ԱԳՆ-ի դիմաց խուլիգանության դեպքի վարույթով նախաքննությունը, երեք անձի մասով, ավարտվել է. ՔԿ
Հիշյալ մեղադրյալների վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական...
ԱՄԷ նախագահը Կուրբան Բայրամին ընդառաջ ներում է շնորհել 1138 բանտարկյալի
Գործակալությունը նշում է նաեւ, որ Մուհամեդ բեն Զայեդը խոստացել է մարել պետությունից ներում ստացածների ֆինանսական պարտավորությունները...
Ամենաշատ