News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
Տեսնել լրահոսը

Վեիտնամի Սոցիալիստական Հնարապետության Ազգային ժողովը (միապալատ խորհրդարան) Հանոյում 15-րդ գումարման Ազգային ժողովի յոթերորդ նստաշրջանում Վիետնամի կառավարող Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի Քաղբյուրոյի անդամ, հանրային անվտանգության նախարար, բանակի գեներալ Թո Լամին ընտրել է երկրի նոր նախագահ։ Այս մասին տեղեկացրել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Բույ Վան Կիոնգը։

66-ամյա բանակի գեներալին պետության ղեկավար ընտրելու բանաձեւին կողմ է արտահայտվել Ազգային ժողովի 473 պատգամավորներից 472-ը։

Թո Լամը ծնվել է 1957թ. հուլիսի 10-ին վիետնամական հյուսիսային Հինգեյն նահանգում։ 1974թ. ծառայության է անցել պետանվտանգության մարմիններում։ 1979թ. ավարտելով Հանրային անվտանգության կենտրոնական դպրոցը (այժմ՝ ժողովրդական անվտանգության ակադեմիա)՝ Թո Լամը կարիերան սկսել է ներքին գործերի նախարարության քաղաքական անվտանգության առաջին գլխավոր վարչությունում։ Տարբեր տարիների զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ պետանվտանգության մարմիններում։ 2009թ. գեներալ-մայորի կոչումով նշանակվել է հանրային անվտանգության նախարարության անվտանգության առաջին գլխավոր վարչության ղեկավար։

2010թ. օգոստոսին դարձել է հանրային անվտանգության փոխնախարար, իսկ 2016թ. ապրիլին զբաղեցրել է նախարարի պաշտոնը։ 2019թ. սկզբին նրան շնորհվել է բանակի գեներալի կոչում, նա չորրորդ մարդն է Վիետնամի պետանվտանգության մարմինների պատմության մեջ, որը կրում է այդ բարձր զինվորական կոչումը։ Վիետնամի Կոմկուսի անդամ է 1981-ից, ՎԿԿ ԿԿ 11, 12 եւ 13րդ գումարումների անդամ է, ՎԿԿ ԿԿ 12 եւ 13-րդ գումարումների Քաբյուրոյի անդամ, 14 եւ 15-րդ գումարումների Ազգային ժողովի պատգամավոր։ Թո Լամը նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի կենտրոնական ղեկավար կոմիտեի փոխնախագահն է, որը գլխավորում է Վիետնամի Կոմկուսի Կենտկոմի գխավոր քարտուղար Նգուեն Ֆու Չոնգը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ