News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
Տեսնել լրահոսը

Միջազգային պրակտիկայում կրոնական կազմակերպությունների, այդ թվում՝ եկեղեցու հարկման թեման ժամանակ առ ժամանակ աշխույժ քննարկման առարկա է դառնում ինչպես հանրային կյանքում, այնպես էլ քաղաքականության մեջ: Եվ գրեթե միշտ նման քննարկումներ տեղի են ունենում պետություն-եկեղեցի առճակատումների ժամանակ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:

Նա, մասնավորապեսմ, նշել է. «Այսօր երկրի բարձր ամբիոնից Հայ առաքելական եկեղեցին հարկելու առաջարկ է արվել։ Այս քայլը հիրավի կարող է պատմական դառնալ, քանի որ այն հավակնում է լինել պատմության մեջ առաջինն ու միակը, երբ քաղաքական թիվ մեկ ամբիոնից, առանց հանրային լայն, խորը և երկարատև քննարկումների, գործնական անհիմն առաջարկ է հնչեցվում եկեղեցու համար հարկային պարտավորություններ սահմանելու վերաբերյալ։

Հարկումն իր հիմքում պետության կողմից օրենքով պարտադրված և կարգավորվող հարկադրանքի ձև է։ Բայց նույնիսկ նորմատիվ իրավական հարկադրանքը կարող է բանավեճերի և հակասական արձագանքների պատճառ դառնալ, հատկապես, երբ խոսքը վերաբերում է այնպիսի նուրբ հարցերի, ինչպիսիք են կրոնը և հավատքը:

Հայ առաքելական եկեղեցու համատեքստում, որն ակնհայտորեն գտնվում է «սրբազան պատերազմի» ժամանակաշրջանում, հարկման առաջարկը աներկբաորեն ընկալվում է ոչ թե որպես տնտեսական, այլ որպես քաղաքական որոշում։ Այս առաջարկն ակնհայտորեն եկեղեցու նկատմամբ քաղաքական պարտադրանքի փորձ է՝ տնտեսական մեխանիզմների անհիմն կիրառմամբ։

Նման ընկալումները կարող են գագաթնակետի հասցնել պետության և եկեղեցու միջև լարվածությունը և առաջացնել հանրային լայն դժգոհություն:

Եկեղեցիների հարկումը պահանջում է ոչ միայն կրոնական կազմակերպությունների համար ֆինանսական հետևանքների, այլև ավելի լայն՝ սոցիալական, մշակութային և քաղաքական հետևանքների մանրազնին վերլուծություն: Այս հարցը պարտադրում է պետության ֆիսկալ-գանձարանային կարիքների և կրոնական ավանդույթների ու համոզմունքների հարգման հավասարակշռության պահպանում։

Սակայն, ակնհայտ է, որ քննարկման առանցքային կողմը ոչ թե բուն հարկային առաջարկն է, այլ այն համատեքստը, որում արվում է առաջարկը: Մի բան շատ պարզ է. առաջարկ անողը գաղափար անգամ չունի, որ հանրային ընդվզումների և համընդհանուր լարվածության և հակամարտությունների ժամանակ նման անհիմն ու պատեհապաշտ առաջարկները կարող են էլ ավելի սրել առկա վիթխարի տարաձայնությունները և հանրությանն ու հավատավոր ժողովրդին համախմբել եկեղեցու շուրջ»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում է ունեցել նորաօծ եկեղեցականների հետ
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր օրհնությունը բերելով եկեղեցականներին, ընդգծեց, որ Եկեղեցու առաքելություն...
Երիտասարդ, բայց արդեն մազերից զրկված պատգամավորը շարունակում է  թիրախավորել Եկեղեցուն. Քահանան՝ ՔՊ-ականի մասին
Հետևաբար, հարգելի երեսփոխան, Պետության դեմ հարձակում կազմակերպողներին...
Կիրակի օրը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կկատարվի քահանայական ձեռնադրություն
Հունիսի 16-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն...
ՔՊ պատգամավորն Ամենայն Հայոց Կաթողիկոսին մեղադրել է «ՀՀ պետականության դեմ հարձակմանն» աջակցելու մեջ
Պատգամավորի խոսքով՝ խորհրդարանի ներսում սադրանք է իրականացվել։ Միաժամանակ, դրսում մարդկանց գրգռել են...
Բարերարների աջակցությամբ կիրականացվեն Թալինի Կաթողիկե եկեղեցու և որմնանկարի վերականգնման աշխատանքներ
ԿԳՄՍ նախարարության աշխատակիցներն այցելել են նաև Արմավիրի մարզի Ապագա գյուղի մշակույթի տուն՝ այնտեղ գտնվող «Սասունցիներ» որմնանկարի...
Արամ Ա-ն հանդիպել է Հռոմի պապի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը հանդիպել է Հռոմի պապի հետ...
Ամենաշատ