News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Այսօր մեծ Հայի՝ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյանն է: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Շառլը զգացմունքներով ու մտքերով լեցուն մարդու հավաքական կերպարն էր՝ իր հուզախառն ապրումներով, սիրով ու սերերով, ճախրանքներով ու վերելքներով:  Նրա երգով, երաժշտությամբ ու պոեզիայով  սերունդներ են ապրել ու հուզվել, թև առել ու թև տվել իրենց երազանքին, սիրահարվել ու  սիրել, ուրախացել ու տխրել...

Ազնավուրյան հոգեպարար երգերն ու անկրկնելի կերպարը միլիոնավոր մարդկանց սրտերում հույսեր են արթնացրել, ցավեր ամոքել, ոգևորել ու ճանապարհել երազանքի հետևից։

Շառլ Սզնավուրի հետ յուրաքանչյուր հանդիպում յուրահատուկ էր իր ջերմությամբ ու անջնջելի տպավորությամբ…

Նա մի հետաքրքիր բանաձև ուներ՝ կյանքը շատ պարզ է. կա ծնունդ ու կա մահ, և դրանց միջև կյանքն է: Սակայն Ազնավուրի նման մեծ պոետի, երգչի, արտիստի, հայի պարագայում կա մի բան, որը վեր է այդ ամենից՝ երկրորդ կյանք մահվանից հետո:

Ազնավուրն ապրում է և ապրելու է...

Շնորհավոր ծնունդդ, Մե՛ծ Հայ»:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ