News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Էփրիքոթ Կապիտալը ներդրումային ընկերությունը հայտնում է իր «Apricot talks խելացի ներդրողի փոդքասթ» ծրագրի մասին։ Առաջին էպիզոդն այժմ հասանելի է հիմնական փոդքասթ հարթակներում և YouTube-ում:

«Էփրիքոթ Կապիտալը հանձնառու է Հայաստանում զարգացնել առողջ ներդրումային մշակույթ: Իսկ այն սկսվում է հանրությանը ներդրումների, դրանց առաջարկած հնարավորությունների, ինչպես նաև ռիսկերի մասին կրթելուց»,- ասել է Էփրիքոթ Կապիտալի գործադիր տնօրեն Վաչիկ Գևորգյանը։

Խելացի ներդրումները հասանելի դարձնել բոլորի համար

Այդ կապակցությամբ ընկերությունը սկսել է Էփրիքոթ Ակադեմիա նախաձեռնությունը, որն իրենից ներկայացնում է ընկերության կայքում և այլ հարթակներում տեղեկատվական և կրթական նյութերի պարբերական հրապարակում, ինչպիսին են Ներդրողի բառարանն ու Հարց ու Պատասխան շարքը, ներդրումների թեմայով ինտերակտիվ վարպետությունների դասերի կազմակերպումը, իսկ հիմա նաև՝ փոդքասթը։

«Apricot talks խելացի ներդրողի փոդքասթ»-ը փորձագետների հետ զրույցների շարք է, որոնք կարող են օգտակար լինել լայն հանրությանը փողերի և ներդրումների հետ կապված ավելի խելամիտ որոշումներ կայացնելու գործում։

Որտեղ լսել և դիտել

«Apricot talks խելացի ներդրողի փոդքասթ»-ը հասանելի է

 «Ինչո՞ւ կատարել ներդումներ» խորագրով առաջին էպիզոդը ներառում է անդրադարձ այնպիսի թեմաներին, ինչպիսիք են 

    • Ներդումներ կատարելու հիմնական դրդապատճառներն ու գործիքները
    • Ակտիվ և պասիվ ներդրումների տարբերությունը
    • Բորսայում շրջանառվող ֆոնդերը (ETF), և ինչպես են դրանք աշխատում
    • Ինչը կարող է ազդել արժեթղթերի շուկայի վրա
    • Տեղական շուկայում վարքագծային շեղումը
    • Ինչո՞ւ են ներդրողները համարվում իռացիոնալ
    • Որո՞նք են բաժնետերերի 3 իրավունքները

Լինելով հաճախորդամետ ընկերություն՝ Էփրիքոթ Կապիտալը հնարավորություն է տալիս ունկընդիրներին մասնակցել փոդքասթի ապագա էպիզոդների պատրաստմանը՝ տեսանյութի մեկնաբանություններում կամ ընկերության սոցիալական ցանցերի էջերին նամակ գրելու միջոցով թողնելով հարց կամ թեմայի առաջարկ:

Փոդքասթը պատրաստել և արտադրել է «Բանաձև» ընկերությունը։ 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լոնդոնում չեղարկվել է առաջին ֆիլմի համաշխարհային պրեմիերան, որի սցենարը ստեղծվել է արհեստական ​​ինտելեկտի միջոցով
Վերջին 24 ժամվա ընթացքում ստացած արձագանքները, որոնք մենք ստացել ենք ֆիլմի մասին հայտարարելուց...
Բայդենի վարչակազմը «Կասպերսկու լաբորատորիայի»  հակավիրուսային ծրագրերի վաճառքն ԱՄՆ-ում կարգելի
Ըստ աղբյուրի՝ Ռուսաստանի կառավարության հետ ընկերության սերտ կապերը լուրջ սպառնալք են...
Ucom-ը ուսանողական ծրագիր է անցկացնում ամառային արձակուրդի ընթացքում
Ծրագրի տևողությունը 1 ամիս է, որի համար սահմանված է խրախուսական պարգևավճար՝ 78.000 դրամ...
Yandex Armenia-ն մեկնարկում է նոր բարեգործական մեխանիզմ
Աջակցությունն սկսելու համար Yandex Go հավելվածի օգտատերերը «Օգնենք միասին»  բաժնում ընտրում են գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ...
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսին
Նախարարը հանդիպել է հայկական և միջազգային ընկերությունների...
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը
Նրանց ուղեկցությամբ պարոն Շկեմբրին շրջայց է կատարել ընկերության գլխամասային մասնաշենքում...
Ամենաշատ