News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Հույս ունենք, որ ձեր ամենամյա այցերը կդառնան ավանդույթ. Այս հանձնառությունը և ձեր անձնական ներգրավվածությունը վկայում են Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև ամուր և աճող հարաբերությունների, ինչպես նաև Հայաստանի անվտանգային մարտահրավերների նկատմամբ ոչ միայն անտարբեր չլինելու, այլև դրանց հասցեագրման գործում ներդրում ունենալու պատրաստակամության մասին: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, Երեւանում ողջունելով Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերին՝ համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Ալեն Սիմոնյանն ընդգծեց, որ Կլոդ Վիզլերը և նրա հետ Հայաստան ժամանած անձինք այն մարդիկ են, որոնց ջանքերով Լյուքսեմբուրգի դիրքորոշումը շատ հստակ է Հայաստանին վերաբերող հարցերում:

«Դրա վկայությունն է Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի կողմից այս այցին ընդառաջ ընդունված՝ Հայաստանին աջակցող ընդարձակ բանաձևը, որն անդրադառնում է Հայաստանի համար կարևորություն ներկայացնող մի շարք հարցերի, այդ թվում՝ Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքների շարունակական, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի պարտադիր ուժ ունեցող որոշման կատարման ու Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակման կարևորությանը:

Բանաձևը դատապարտում է նաև Ադրբեջանի չհիմնավորած և չարդարացված ռազմական գործողության հետևանքով ավելի քան 100 հազար հայերի բռնի գաղթը ԼՂ-ից, ընդգծում Հայաստան-ԵՄ և Հայաստան-Լյուքսեմբուրգ հարաբերությունների խորացման կարեւորությունը»,- հայտարարեց Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ այսօր Վիզլերի հետ քննարկել է հենց այս տեսլականի մանրամասները՝ ընդգծելով Հայաստանի պատրաստակամությունը՝ խորացնելու Լյուքսեմբուրգի հետ համագործակցությունը առանց որևէ սահմանափակման՝ քաղաքական երկխոսությունից մինչև պաշտպանական համագործակցության, դիվանագիտական հարաբերությունների խորացումից մինչև տնտեսական, կրթական, գիտական և մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնմամբ:

Ալեն Սիմոնյանը հայտնեց նաև, որ ի նշան ՀՀ-Լյուքսեմբուրգ հարաբերությունների բարձր մակարդակի մասին փաստող ևս մեկ իրադարձության՝ Կլոդ Վիզլերը ելույթ կունենա ԱԺ նիստերի դահլիճում, ինչը «աննախադեպ իրադարձություն է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ