News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Ես Կիրանցում մեկ մարդ չեմ տեսել, որ գոհ լինի սահմանազատման գործընթացից: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ Գառնիկ Դանիելյանը։

Ըստ նրա, իշխանություններն այս ժամանակահատավածում անբացատրելի գումարներ են առաջարկել Կիրանցի ժողովորդին. «Ասել են՝ թղթի վրա ինչ ուզում եք, այդ գումարը գրեք։ Տարբեր մարդկանց կանչել են տարբեր հաստատություններ «աշխատելու»։

Ահաբեկիչը ոնց է լինում. մարդկանց պատանդառության մեջ է վերցնում ու սկսում պայմաններ թելադրել։ Կարող է որոշների նյարդերը չդիմանա ու համաձայնվի։ Կիրանցի ժողովրդին ներկայացնում են՝ այլընտրանք չկա, պրոցեսներն իրենց տրամաբանական ավարտին  են գնալու, լավ կլինի գումարը վերցնեք, հանգիստ ձեր համար ապրեք, մինչև կգա հերթական զիջումների ժամանակ։ Այդ թեզն է։

Մարդկանց տեռորի են ենթարկում, կարող է մարդ լինի՝ նյարդերը տեղի տա։ Ես չգիտեմ նման  մարդ, բայց հնարավոր է։ Մարդ կա, որ կարող է վաճառվի, հնարավոր է։ Բայց 99 տոկոսը գոհ չի այս պրոցեսներից, ընդամենը կարող են լինել մարդիկ, որ մտածեն՝ այլընտրանքը չկա, այլընտրանքը գումար վերցնելն է»,- ասաց  Գ.Դանիելյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցանկապատ չկա, գոյություն չունի, խաբել են ձեզ. Ոսկեպարցին՝ Փաշինյանի ցույց տված փշալարերի մասին
Սահմանապահներն էլ չգիտեն Փաշինյանի` Ներքին Հանդում հեռախոսով ցույց տված ցանկապատի տեղը…
Մենք ձգտում ենք խաղաղության, բայց պատերազմից չենք վախենում. կառավարող կուսակցության պատգամավոր
Մենք պատերազմից չենք վախենում...
Կիրանցն ընկնում է փակուղու մեջ, բոլոր կոմունիկացիաները թշնամու վերահսկողության տակ են. բնակիչ
Կիրանցիցիները տեխնիկայով քանդում են իրենց տները, չեն թողնում թշնամուն...
Բացի փոխհատուցման մասին թղթից, այլ թուղթ էլ են տալիս, որ մարդիկ ստորագրեն, բովանդակությունը «մութ» է. Գառնիկ Դանիելյան
Փաստաթղթի մեջ հստակ երևում է՝ հրաժարվում ենք գույքային և այլ իրավունքից, բայց չի ասվում՝ որն է «այլ» իրավունքը: Կարծում ենք՝ դա անում են, որ հետագայում…
Տեսեք, ուր են հասել ադրբեջանցիները. այլընտրանքային ճանապարհը կառուցելուց հետո թշնամին ավելի առաջ կգա. Մախսուդյան
Հենց այն պահին, երբ նա զրույցում էր լրագրողների հետ, այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքներ էին իրականացվում, նաև քանդվում էր...
Կիրանցում արդեն կան տներ, որ քանդել են. բռնություն չի եղել, փոխհատուցում են առաջարկել, իրենք էլ դուրս են եկել. բնակիչ
Երկրորդ շերտը այն է, որ մարդկանց մատնեն ճարահատության եւ ստիպված լինեն որոշումներ կայացնել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ