News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մոբիլիզացիայի և պատերազմական դրության մասին փոփոխված կանոնակարգը Թուրքիայի նախագահին լիազորություն է տվել՝ համապատասխան սպառնալիքների դեպքում հանրապետությունում ընդհանուր կամ մասնակի զորահավաք հայտարարելու: Այս մասին ասվում է կառավարության պաշտոնական Resmi gazete-ում հրապարակված նոր օրենսդրության մեջ։

Մոբիլիզացիա հայտարարելու լիազորությունը նախագահին է փոխանցվել կառավարությունից։ «Հանրապետության ազգային անվտանգությանը, նրա տարածքային ամբողջականությանը սպառնացող լուրջ վտանգի կամ պատերազմի դեպքում պետության ղեկավարը հրամանագրով կարող է մասնակի կամ ընդհանուր մոբիլիզացիայի ռեժիմ մտցնել: Խոսքը ինչպես ներքին, այնպես էլ արտաքին սպառնալիքների մասին է։ Համապատասխան փաստաթուղթն անմիջապես կհրապարակվի կառավարության տեղեկագրում և ուժի մեջ կմտնի։ Թեև պաշտոնապես, հրապարակումից հետո այս որոշումը պետք է անմիջապես հաստատվի խորհրդարանի կողմից։

Նորացված օրենքը, որը չեղյալ է համարել 1980 թվականից ընդունված մի քանի դրույթներ, նաև նշում է, որ զորահավաքի որոշման դեպքում նախկինում զորացրված զինված ուժերի, ժանդարմերիայի և առափնյա պահպանության անդամները կդիտարկվեն պահեստազորում և կարող են զորակոչվել։

Ինչպես նշում են որոշ թուրքական լրատվամիջոցներ, այսպիսով, զորակոչի իրավունք ունեն այն զինվորականները, ովքեր բանակից հեռացվել են արտակարգ ռեժիմների ժամանակաշրջանում, այդ թվում՝ դավադրություններին կամ հակակառավարական գործողություններին մասնակցելու կասկածանքով։ Դա վերաբերում է նաև այն զինվորականներին, ովքեր 2016 թվականի հեղաշրջման փորձից հետո հեռացվել են ծառայությունից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ