News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Ատրճանակը ԼՂ ժողովրդի քունքին բռնած՝ պահանջում էին զոհաբերել վերջինը, որը մնացել էր ՀՀ ժողովրդին՝ պետականությունն ու ինքնիշխանությունը: Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի՝ ԼՂ հարցի վերաբերյալ ԱԺ դահիճում հնչեցրած պնդմանը:

«Ինքն ինձ վերագրեց հետևյալ միտքը, որ ես հանդիպումների ժամանակ ասել եմ, թե «Հայաստանը Լեռնային Ղարաբաղի պատանդը չէ»: Ձևակերպումը ճշգրիտ հակառակն է եղել: Տարիներ, տասնամյակներ շարունակ ԼՂ-ն, նրա ժողովուրդը պատանդառության մեջ են գտնվել: Դրա ամենացցուն դրսևորումն այս վերջին փուլում ֆիզիկական շրջափակման մեջ գտնվելն էր՝ ԼՂ ժողովրդի քունքին ատրճանակ պահած, ռուս խաղաղապահների, ադրբեջանական բանակի շրջանակի մեջ առնված, այդ ատրճանակի բռնակից էլ բռնած էին մի քանի դերակատարներ՝ ոչ միայն Ադրբեջանը ուղղակիորեն, այլև դաշնակցական գաղափարախոսությունը և Ռուսաստանի Դաշնությունը:

Եվ այդ ատրճանակը ժողովրդի քունքին բռնած՝ ՀՀ-ից պահանջում էին զոհաբերել վերջինը, որը մնացել էր Հայաստանի ժողովրդին՝ պետականությունն ու ինքնիշխանությունը»,- ասաց Կարապետյանը:

«Մարդկությանը հայտնի ամենամասշտաբային դեպքն է եղել ԼՂ ժողովրդին պատանդ պահելը՝ ՀՀ պետականությունը ծնկի բերելու  համար, և մենք սա անվանել ենք և շատ ճիշտ ենք արել»,- խոսքը եզրափակեց պատգամավորը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԽ ECRI հաշվետվությունը. Ավելի քան 100 000 հայեր հեռացել են իրենց տներից Ադրբեջանի ռազմական գորոծղության հետեւանքով
Համարժեք արձագանք տեղահանված անձանց...
Լույս է տեսել «Վանդալիզմի պետական քաղաքականությունն Ադրբեջանում» գիրքը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի..
Եվս 500 արցախցիներ կարող են օգտվել կարճ ուսուցման դասընթացի կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու ծրագրից
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում որոշեց ԼՂ-ից բռնի...
Տեղահանված, իրենց բնակության վայրը կորցրած անձինք մշտապես պետք է լինեն պետության հոգածության ներքո. Վահե Ղազարյան
Ուշադրության կենտրոնում են նաև 1988-1992 թթ. Ադրբեջանից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրները. այժմ Միգրացիայի և քաղաքացիության…
ԵՄ-ն 15 մլն եվրո կհատկացնի Հայաստանին՝ փախստականների խնդիրները լուծելու համար
15 մլն եվրո ընդհանուր արժողությամբ ծրագիրը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից՝ Հարևանության, զարգացման և միջազգային համագործակցության գործիքի շրջանակներում...
Բեմականացված ընտրություններն ու ահաբեկման ռեժիմը Ադրբեջանը վերածել են բռնատիրության. Գարդման-Շիրվան-Նախիջևան միություն
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը ողջունում է Freedom House կազմակերպության անաչառ արձանագրումները, որոնք միջազգային...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ