News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
Տեսնել լրահոսը

Հայաստանում արդեն վիճակն այնպես է, որ ունենք գերկենտրոնացում։ Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը հայտարարեց տնտեսագետ Միքայել Մելքումյանը։

«Մենք ունենք մոտ 100 հազար տնտեսվարող սուբյեկտ, որոնք հարկայինին հաշվետվություն են ներկայացնում։ Դրանից շուրջ 60 հազարը այսպես կոչված՝ փոքր-միջինն է, 25 հազարը՝ միջին բիզնեսներն են, մոտ 14 հազարն էլ խոշորներն են, որոնք միլիարդավոր դրամների շրջանառություն ունեն։ Բիզնեսմենը հաստատ մտքով շարժման հետ է։ Մոտ 740 հազար վարձու աշխատող կա և մոտ 300 հազար գյուղում աշխատողներ կան։ Նրանք մեր ուժն են։ Մինչև 400 հազար մարդ ստանում է 150 հազար դրամ․ սա խայտառակություն է։ Օրը ստանալ 5 հազար դրամ, երբ բանվորը շինարարությունում 10 հազար դրամից պակաս չի աշխատում։ Գիտեք, որ մի մասն էլ ճամպրուկը վերցնում ու արտագաղթում է այս երկրից։ 5,2 տրիլիոն դրամ վարկային պորտֆելն է, երբ ունենք 8,2 տրիլիոն համախառն ներքին արդյունք։ 8 տրիլիոնի մեջ 5 տրիլիոնը մեր վարկերն են, բայց 5,5-ն էլ մեր ավանդներն են, բայց այդ ավանդների ընդամենը 2 տոկոսը կազմում է մոտ 4 տրիլիոնը։ Արձանագրենք, որ Հայաստանում արդեն վիճակն այնպես է, որ ունենք գերկենտրոնացում»,- նշեց նա։

Մելքումյանն ասաց, որ Հայաստանում այժմ 2,5 միլիոն վարկառու․ «Այդ վարկառուներից մոտավոր 2 միլիոնն ունեն մինչև 700 հազար վարկ, դրանք սպառողական վարկերն են, անընդհատ սպառողական վարկ է վերցնում, որ ապրի»։

Նրա կարծիքով՝ պետք է գնալ վարկային բեռի «թեթևացման»․ «Դա շատ հեշտ է մտածել, թե ինչպես պետք է անել և ինչի հաշվին պետք է անել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախորդ շաբաթ մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 585 հազար 750 ուղևոր
Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով...
Աշնանը Հայաստանը կհյուրընկալի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» կազմակերպության հերթական միջոցառումը
Միջոցառումը երկրորդ անգամ է անցկացվելու ամերիկյան աշխարհամասի սահմաններից դուրս: Նախկինում ծրագիրը համատեղ հայտով հյուրընկալել են...
2024-ի հունվար-մայիսին ՀՀ տնտեսությունները ձեռք են բերել շուրջ 42.5 մլրդ դրամի նորագույն մեքենասարքավորումներ. Պապոյան
Մեր տնտեսության արդյունավետության բարձրացմանը միտված կարևորագույն ծրագրերից է Արտադրողականության խթանման նպատակային ծրագիրը...
Հայաստանի տնտեսությունը և մարդիկ իրենց կենցաղով ավելի եվրոպացի են, քան եվրոպական մի շարք երկրներում․ Պապոյան
Մենք չունենք ծովային սահման, Եվրոպայի մեջ չենք, այլ գտնվում ենք Եվրոպայի...
Դոլարի փոխարժեքը աճել է. եվրոն էժանացել է ավելի քան 3 դրամով
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 14-ին, կազմել է...
Պետական աջակցության միջոցով կխթանվի գյուղատնտեսական նշանակության հողերի միավորումը
Ծրագրի իրագործումը կնպաստի գյուղատնտեսության արտադրողականության բարձրացմանը, համախառն արտադրանքի ավելացմանը և ծախսերի կրճատմանը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ