News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը


«Երեւանի ավտոբուս» ՓԲԸ վարորդներն ու աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում ընկերությունում. Վարորդներըգործադուլ են հայտարարել եւ այս պահին Երեւանում ավտոբուսները չեն գործում:

Աշխատակիցները NEWS.am-ի հետ զրույցում ներկայացրեցին իրավիճակը՝ նշելով. «Ապրիլի 8-ին նոր տնօրեն է նշանակվել Սամվել Ղազարյանը, որից հետո անհիմն ազատումներ են գնում ընկերությունում, այսօր հերթը հասել է գլխավոր ճարտարագետ Անդրանիկ Մանուկյանին, ով այս ընկերության ստեղծման օրվանից աշխատում է այստեղ: Անդրանիկը «Հայգեր«» ավտոբուսների առաջին խմբաքանակից սկսած, դրանից առաջ էլ ընկերության առաջին տնօրենի հետ սկսել են այս գործունեությունը:

Հիմա նոր տնօրեն են բերել, Սամվել Նազարյանին, որը քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի մարդն է, եւ հիմա հիմնարկը կառավարում է տրանսպորտի վարչության պետը: Տնօրենը առանց իրեն հարցնելու, ոչ մի թղթի տակ ստորագրություն չի դնում:

Եկել է վարչության պետը, ու փոխանակ պարզի՝ խնդիրն ինչ է, մարդը ասում է՝ կամ բարձրացեք վերեւ աշխատեք, կամ ազատված եք բոլորդ: Ինքն ասում է՝ 10 րոպեն մեկ հեռացման հրաման եմ տալու:

Հենց հիմա աուդիտորներ են աշխատում, բայց դեռ նոր են եկել, դեռ ոչ մի բան չկա: Եթե իրենք ինչ-որ խախտումներ կգտնեն, մարդն իրավունք ունի ներկայացնելու իր առարկությունները, բացատրությունները: Թող մարդն աշխատի, դուք ստուգումներ արեք:

Ուղղակի Անդրանիկ Մանուկյանը խանգարում է իրենց: Իրենք անհիմն, չհայտարարված գնումների արդյունքում հաղթող կազմակերպություն են բերել, նստացրել են երկու հոգու, տվել են ամբողջ հիմնարկի հաշվապահական ծրագիրը, որը հիմնարկի գաղտնիքն է:

Գնումներ չի հայտարարվել, բայց արդեն հաղթող կա: Դա իրենց կազմակերպությունն է, որից եկել են նստել հաշվապահությունում: 1500 հոգու, որից 200-ը վարչակազմն է, 1330-ը վարորդներ, պատրաստ են աշխատանքից ազատեն, քաղաքը կաթվածահար անեն իրենց ամբիցիաների համար: Մեր պահանջն է, որ Անդրանիկ Մանուկյանը մնա, աշխատի: Մենք իր հետ չենք պատրաստվում աշխատել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ