News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
Տեսնել լրահոսը


Նոր տնօրեն է հայտնվել, հին աշխատողներին անհիմն հեռացնում է, աշխատողների նկատմամբ արհամարհական վերաբերմունք է, մենք էլ պահանջում ենք, որ վերականգնվի ընկերության գլխավոր ինժեներ Անդրանիկ Մանուկյանը, հաշվապահության աշխատողները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդներից մեկը:

Նշենք, որ ընկերության աշխատակիցները եւ վարորդները գործադուլ են հայտարարել եւ դուրս են եկել ուղեգծերից:

«Մենք 12 տարի աշխատել ենք, մեկ ամսվա մեջ ամեն ինչ հեղափոխվում է: Ոչ մի պատճառ չեն ներկայացնում, անհիմն ազատում են աշխատողներին: Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետն է եկել ու նույն թելն է թելել, որ տնօրենը ինչ կուզի, այդպես էլ կանի: Ասում է՝ ամեն մի վյրկյանին 10 հոգու կհեռացնեմ»,-ասաց նա:

Մեկ ուրիշ վարորդ էլ հավելեց, որ նոր տնօրենը ընդհանրապես իրենց հետ չի խոսել, անգամ չի մոտեցել վարորդների հետ ծանոթանալու համար: «Հիմա նոր տնօրենն ազատել է գլխավոր ինժեներին եւ եւս 6-7 հոգու: Մեզ էլ տրանսպորտի վարչության պետն է հեռացրել, ասել է՝ եթե չեք գնում աշխատանքի, ազատված եք: Մեզ 10 րոպե ժամանակ են տվել, որ գնանք աշխատանքի, չենք գնացել: Մեզ էլ հաճելի չէ, որ մարդկանց թողել ենք փողոցում, բայց ստիպված եկել ենք մի հատ հարցի լուծումն տալու համար: Մենք նաեւ պահանջում ենք, որ նոր տնօրենի հեռանա: Մենք չենք ուզում ստրուկի պես աշխատենք: Ինքը տրանսպորտից չի հասկանում, վարորդի ղադրը չգիտի:

Ի՞նչ է նշանակում՝ բոլորդ դիմում գրեք, ազատվեք, էսի քուչի բազա՞ռ ա, թե՞ ռազբիրատ ա: Մենք նոր տնօրենին չենք ուզում, թող ինքը ազատվի, գնա: Էնքան ժամանակ չենք աշխատելու, մինչեւ իրենք իրենց անձնակազմով դուրս չգան: Ինչքան պետք լինի, էդքան չենք աշխատելու»:

Նշենք, որ քաղաքապետարանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ վարորդների գործադուլը համարել է սաբոտաժ եւ ուղղորդված գործողություն:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ