News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
Տեսնել լրահոսը

Մտեք խորհրդարան ու նայեք, թե ձախ կողմի վրա ինչքան նախկիններ կան․ նախկին լևոնական, նախկին դաշնակցական, նախկին հանրապետական, նախկին կոմունիստ, նախկին բարգավաճ։ Այս մասին այսօր՝ մայիսի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Ամեն տեղ էլ, ամեն կուսակցության մեջ էլ եթե կա կարող ռեսուրս, մարդկային ներուժ, ապա դա պետք է օգտագործվի Հայաստանի Հանրապետության համար, թե՞ պետք է ասենք՝ այս մարդը նախկինում եղել է զինվորական պաշտոնյա։ Պետք է նայենք այդ մարդու գործունեությանը»,- նշեց նա։

Նրա խոսքով՝ այժմ մարդիկ պատրաստ են ամեն մեկը լուռ իր գործն անել․ «Մարդիկ որ իրար երես տեսնել չէին ուզում՝ սկսած ԱԺԲ-ից մինչև ՀԱԿ, այսօր կարողանում են մեկտեղվել։ Հիմա այս մարդիկ նախկին չե՞ն, այսինքն՝ նախկին-ներկա․ դա է մեր տունը քանդում, պետք է այս ամենից հետևություն անել»։

Անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, որ իրենք 2026-ին էլ են շռնդալից հաղթանակ տանելու Կիրանցում ու Ոսկեպարում, Դանիելյանն ասաց․ «Գգիտեք՝ ոնց է հաղթանակ տանելու․ Շուռնուխում էլ հաղթանակ տարան, սահմանապահ զորքերն այդտեղ էին գրանված, ընտրեցին, այսինքն՝ Շուռնուխում կար 10 բնակիչ, բայց իրենց ձայն տվեցին 400 սահմանապահ։ Հիմա իրենք այդ գյուղն էլ դատարկելով՝ հաջորդ ընտրություններին ուղղորդված կտանեն սահմանապահներին, կընտրեն, կտանեն այդտեղ հաղթանակ, և իրենք ամբողջ աշխարհին ցույց կտան, որ Կիրանցը ընտրեց»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ